Խեցգետին

Եթե ձեզ հաջողվել է գրավել Խեցգետնի նշանի տակ ծնված կնոջ, ապա նրա սերը հավերժ կլինի, իսկ ինքն անձամբ ձեր ետևից կգա մինչև աշխարհի ծայրը։

Խեցգետինների զգացմունքները միշտ շատ հզոր են։ Երբեմն դա չափից դուրս դրամատիզմի է հանգեցնում։ Սակայն սա ամենափոքր արժեքն է, որ կարող եք վճարել դրախտում ապրելու համար։

Նրա հետ դուք ձեզ արքա կզգաք և միշտ շրջապատված կլինեք ամենահամեղ ճաշատեսակներով և հոգատարությամբ։ Ցանկացած տղամարդ կցանկանար ծանր աշխատանքային օրվանից հետո գրկել նման կնոջ։

Երեխաները նրա համար սրբություն են, այդ իսկ պատճառով նա երբեմն նրանց կարիքներն ավելի բարձր է գերադասում ձերինից։

Իր տղամարդուց նա ակնկալում է քնքշանք, հոգատարություն և ազնվություն։

Առյուծ

Կին Առյուծները շատ ուժեղ են և խիստ։ Նրանք իրական մարտիկներ են, ունեն անհավանական ուժ և կարողություններ, սակայն, միևնույն է, նրան պետք է մեկը, ով հոգ կտանի իր մասին։

Դուք կհիանաք նրանով։ Իսկ նա ամեն ինչ կանի ձեզ հաճույք պարգևելու համար։ Նրա հետ դուք վերջապես կհասկանաք, թե որն է իսկական սերը։ Անգամ եթե նա բարկանում է, դա անում է յուրովի գրավիչ։

Իր երեխաների համար նա պատրաստ է Առյուծի նման պայքարել։ Նա միշտ նրանց կողքին է, և եթե որևէ մեկը փորձի նրանց վնասել, ապա դա վատ ավարտ կունենա նրա համար։

Այծեղջյուր

Նա ջանք չի խնայում, որ հասնի իր նպատակներին, սակայն դուք նրա երեսին երբեք հոգնածության նշաններ չեք տեսնի։ Այս կինը կարող է գլուխ հանել այնպիսի բաներից, որոնք տղամարդու համար շատ բարդ կլինեին։ Եվ դա անում է այնպիսի զգուշությամբ և այնպիսի արժանապատվությամբ, որ դուք ակամայից սկսում եք մտածել՝ արժանի՞ եք նրան, թե՞ ոչ։

Եթե կարծում եք, որ արժանի եք լինել նրա կողքին, ապա սկզբում համոզվեք, որ ձեր սերը հավերժ այրվելու է, անգամ եթե շուրջ բոլորն ամեն ինչ մարել է։

Նրա հետ օր-օրի դուք ավելի լավը կդառնաք, մինչև որ մի օր կհասկանաք, որ դարձել եք արքայազն։ Նա ձեզ ավելի լավ է հասկանում, քան դուք ինքներդ ձեզ։

Նա շատ խիստ, բայց և արդար մայր է։ Այսպիսի կանանց թևի տակից աշխարհ են գալիս իրական հաղթողներ և առաջնորդներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել