Pastinfo.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի արգելափակել օգնությունը Ուկրաինային, մինչև Եվրոպան սկսի ավելի շատ միջոցներ հատկացնել: Այս մասին տեղեկությունը հրապարակել է РИА «Новости»-ն:

«Նրանք դա չեն անում: Միայն միացյալ նահանգները: Մենք մեծ գումարներ ենք տալիս», - շեշտել է ամերիկյան առաջնորդը:

Սեպտեմբերի 20-ին հաղորդվել է, որ ԱՄՆ հետախուզությունը քննություն է սկսել Զելենսկու հետ զրույցում Թրամփի կողմից տրված «խոստման» պատճառով: Միացյալ նահանգների ղեկավարը մերժել է բոլոր մեղադրանքները՝ անվանելով դրանք կեղծ լուրեր, և հայտարարել է, որ խոսակցությունը զուտ շնորհավորական էր:

Օգոստոսի վերջին Թրամփը հանձնարարել է ստուգումների ընթացքում սառեցնել ռազմական բյուջեն: Նախագահի հանձնարարությամբ ստուգում է սկսվել առ  այն, թե որքանով են հատկացված միջոցները ծախսվում հօգուտ Վաշինգտոնի շահերին:

Կոնգրեսը հայտարարել է, որ նրանք կպայքարեն Կիևին ռազմական օգնություն տրամադրելուն հասնելու համար՝ հակառակ պետության ղեկավարի կամքին: Արդյունքում, նախագահի աշխատակազմը որոշել է ապասառեցնել այդ գումարը:

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության միջոցներից բացի, 2019 թ-ին Կիևը կստանա 445 միլիոն դոլար՝ Պետդեպարտամենտի միջոցներից: Այս միջոցները ներառյալ, անցած հինգ տարիների ընթացքում միացյալ նահանգները բանակի զարգացման համար Ուկրաինային հատկացրեց մոտ 1,5 միլիարդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել