Լուսակերտի զորամասից հունիսի 26-ի գիշերը դուրս եկած և անհետացած զինծառայող 21-ամյա Տարոն Հայրունին այսօր հայտնաբերվել է: ՀՀ ռազմական ոստիկանությունից Անկախ-ին հայտնեցին, որ առավոտյան 10:50-ին Տարոն Հայրունին ինքնակամ ներկայացել է զորամաս: Հիշեցնենք, որ նրան վերջին անգամ տեսել էին հունիսի 27-ին՝ առավոտյան 8.30-ի ահմաններում, Երևանի Մարաշ թաղամասում, այնուհետև նրա հետքը կորել էր: Չորս օր շարունակ ռազմական ոստիկանությունն ու հարազատները որոնում էին նրան, սակայն ապարդյուն: ՀՀ պաշտպանության նախարարությունն առայժմ պաշտոնական հայտարարություն չի տարածել: Թե ինչն է եղել զինվորի կողմից զորամասը լքելու և անհետանալու պատճառը, առայժմ հայտնի չէ: Հայտնի է, որ Տարոն Հայրունին մեկ տարվա զինծառայող է և որևէ խնդիր չի ունեցել ծառայակից ընկերների կամ զորամասի հրամանատարության հետ: Նշենք նաև, որ օրենքով զինվորի կողմից զորամասն ինքնակամ լքելուց երեք օր անց քրեական հետախուզում է հայտարարվում և գործ հարուցվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել