Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը, որը շուտով 50 տարեկան կդառնա, սիրում է երկրպագուներին ուրախացնել գայթակղիչ լուսանկարներով։ Մոդելի պորտֆոլիոյում այդպիսի լուսանկարները բազմաթիվ են։
Ակնհայտ է, որ մոդելը կարոտում է իր երիտասարդությանն ու կարծում, որ այդ ժամանակ ավելի լավ տեսք ուներ։ Լուսանկարում մոդելն ամբողջությամբ մերկ է, իսկ մարմնի ինտիմ հատվածները ծածկել է ձեռքերով։ Դատելով պոդիումների աստղի արտաքինից՝ լուսանկարն արվել է, երբ Նաոմին բոլորովին երիտասարդ է եղել։
Երկրպագուները հիացել են իրենց կուռքով և մեկնաբանություններում բազմաթիվ հաճոյախոսություններ գրել։
«Ահա նա՝ մեր սև հովազը», «Աստված իմ, այս մարմինը կատարյալ է», «Դու մարմնավորում ես նորաձևության աշխարհը», «Նաոմի, մենք սիրում ենք քեզ»,- գրել են հետևորդները։
Ավելի վաղ Նաոմի Քեմփբելը Fashion For Relief բարեգործական ցուցադրության ընթացքում պոդիումում հայտնվել էր մերկ կրծքով։
Նաոմին ցուցադրում էր մարջանագույն զգեստ։ Խորը լանջաբացվածքով հանդերձանքը գրեթե ամբողջությամբ ցուցադրում էր աստղի կուրծքը։