Հետազոտություններին, որոնք անցկացրել են Վաթերլոյի համալսարանի գիտնականները, մասնակցել են ավելի քան 325 հռոմեացի միանձնուհիներ, ովքեր ապրում են ԱՄՆ-ում: 

Միանձնուհիներին հարցրել են, թե քանի լեզվով կարող են խոսել: Վերլուծության համար վերցվել է նաև միանձնուհիների գրավոր ստեղծագործությունների 106 նմուշ:

Արդյունքները հրապարակվել են «Ալհեյմերի հիվանդություն» պարբերականում: Դրանք ցույց տվեցին, որ չորս կամ ավելի լեզուներով խոսող միանձնուհիների միայն վեց տոկոսի մոտ է զարգացնում մարազմ: Մեկ լեզվով խոսողների շրջանում հիվանդությունը հայտնաբերվել է 31 տոկոսի մոտ:


Երբ գիտնականները վերլուծեցին միանձնուհիների աշխատանքը, նրանք պարզեցին, որ գրավոր լեզվական ունակությունն ավելի մեծ ազդեցություն է ունենում մարազմի ռիսկի նվազեցման վրա, քան տարբեր լեզուներ խոսելու ունակությունը:

«Այս հետազոտությունը շատ յուրահատուկ է: Սա բնական փորձ է այն մասնակիցների հետ, ովքեր նախքան վանք գալը բոլորովին այլ կյանք են ունեցել մանկության և պատանեկության տարիներին՝ ի տարբերություն վանքում շատ նման մեծահասակների կյանքի», - բացատրեց հեղինակ Սյուզաննա Թայասը:

Լեզուն մարդու ուղեղի բարդ ունակություն է, և տարբեր լեզուների միջև անցումը պահանջում է ճանաչողական ճկունություն, հետևաբար, իմաստ ունի, որ չորս կամ ավելի լեզուներով խոսողների կողմից իրականացվող լրացուցիչ մտավոր վարժությունները կարող են օգնել, որ իրենց ուղեղն ավելի լավ վիճակում լինի, քան նրանք, ովքեր խոսում են մեկ լեզվով: 

Եզրափակելով՝ դոկտոր Թիասը ասաց.

«Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բազմալեզվությունը կարող է կարևոր լինել, բայց մենք պետք է ուսումնասիրենք նաև այլ լեզվական կարողությունների օրինակներ: Բացի այդ՝ մենք պետք է ավելին իմանանք բազմալեզվության մասին, և որ ասպեկտներն են կարևոր, օրինակ` այն տարիքը, երբ առաջին անգամ ուսումնասիրվում է լեզուն, որքան հաճախ է խոսվում յուրաքանչյուր լեզվով, և որքանով են նման կամ տարբեր այդ լեզուները: Այս գիտելիքները կարող են սահմանել բազմալեզվությունը և լեզվական այլ դասընթացները խթանելու ռազմավարությունները` թուլության վտանգը նվազեցնելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել