Operativ.am-ը գրում է.

IBM-ը բաց է թվային արժույթի ստեղծման ջանքերի շրջանակում Facebook-ի հետ աշխատանքի համար, CNBC-ին հայտնել է բլոկչեյնի հետ աշխատանքի հարցով IBM-ի գլխավոր մենեջեր Ջեյսոն Քելին։

Նրա խոսքերով, ընկերությունը ձգտում է ոլորտների միջեւ «համագործակցությանը», երբ խոսքը այնպիսի տեխնոլոգիաների մասին է, ինչպիսին բլոկչեյնն է։

«Բլոկչեյնը սպորտի խմբային ձեւ է»,- ասել է նա՝ հավելելով․ «Մեր հաճախորդները պատրաստ են աշխատել Facebook-ի հետ, եւ մենք պատրաստ ենք աշխատել բոլորի հետ, որպեսզի այն միասին իրականացնենք»։ Նա նշել է, որ եթե այնպիսի ընկերություն, ինչպիսին Facebook-ն է, պայքարի մեջ է մտնում, դա օգնում է ավելի շատ լեգիտիմություն հաղորդել հիմնական տեխնոլոգիային։

IBM-ի նման ընկերությունները որդեգրել են կրիպտոարժույթների, օրինակ, բիթկոինի հիմքում ընկած սկզբունքները՝ իրենց բլոկչեյն-լուծումները ստեղծելու համար։ Նրանք պնդում են, որ դրանից շահույթն այն է, որ այն մեծ թափանցիկություն է ստեղծում ամեն ինչում՝ բանկային գործից մինչեւ մատակարարումների շղթայի կառավարում։

Շատերը շտապել են տարբերություններ գտնել նման բիտկոինների եւ Facebook-ի կողմից ստեղծվող Libra կրիպտոարժույթի միջեւ, որը կամրագրվի այնպիսի արժույթների զամբյուղում, ինչպիսին դոլարն է։ Արժույթին կհետեւի շվեյցարական ընկերությունների խումբը, որի մեջ մտնում են Facebook-ը, Visa-ն, Mastercard-ը եւ Uber-ը։

Քելին չի ասել, թե հետաքրքրված է արդյոք IBM-ը միանալու այդ խմբին, որը հայտնի է որպես Libra ասոցիացիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել