Հայաստանում առողջապահական շատ լուրջ խնդիր է շաքարային դիաբետը: Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության (WHO) տվյալներով, տարածաշրջանում շաքարային դիաբետի` որպես մահացության պատճառ ցուցանիշով, Հայաստանի Հանրապետությունն առաջինն է, և շաքարային դիաբետի տարածվածությամբ Անդրկովկասում նույնպես առաջինն է: Դիաբետի Միջազգային Ֆեդերացիայի (IDF) ուսումնասիրության տվյալներով, 2030թ.-ին Հայաստանում ամեն 10-րդը կարող է դիաբետիկ լինել:
Հայաստանում շաքարային դիաբետ հիվանդությամբ ախտորոշված է մոտ 400 երեխա, սակայն նրանց թիվն օր օրի աճում է: Նրանց մոտ տիպ 1 շաքարային դիաբետն է, երբ օրգանիզմն ընդհանրապես ինսուլին չի արտադրում, և նրանց կյանքն անհնար է առանց ինսուլին ներարկելու:
Դիաբետիկ երեխաների համար նաևպ արտադիր է տնային պայմաններում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի պարբերաբար չափումները գլյուկոմետր կոչվող սարքի միջոցով, ինչն էլ ուղղորդում է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել հիվանդության անդառնալի բարդությունների դեմ պայքարում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



