Մարդկության գրեթե կեսն օժտված է վերոհիշյալ օրգանով, այնպես որ, չէր խանգարի նրա մասին մի քիչ ավելին իմանալ։
- Գիտնականները հաշվել են կնոջ մեկ կրծքի միջին քաշը՝ մոտ 400 գրամ։
- Կնոջ յուրաքանչյուր ավել մեկ կիլոգրամը կրծքի քաշն ավելացնում է 20 գրամով և հակառակը։
- Կանանց 80%-ի մոտ կրծքերից մեկը (սովորաբար ձախը) մեծ է մյուսից։
- Ճապոնիայում փոքր կուրծքը համարվում էր կանացիության և գեղեցկության խորհրդանիշ։ Կրծքերի մեծությունը թաքցնելու համար ճապոնուհիները հաճախ իրենց կրծքերը փաթաթում էին որևէ կտորով։
- Համաձայն վիճակագրության տվյալների՝ կանանց 58%-ը կրում է սխալ չափսի կրծկալ, քանի որ նրանք կրծկալն ընտրում են աչքաչափով՝ չիմանալով իրենց իսկական չափսը։
- 18-րդ դարում, երբ դեկոլտեները բավականին խորն էին, կանայք իրենց պտուկները և արեոլը տարբեր ներկանյութերով ավելի էին ընդգծում։
- Աֆրիկայում և Հնդկաստանում բավականին տարածված են մեծ կրծքերը, քանի որ տեղի կրոններում լայն տարածում ունի մայրության պաշտամունքը։
- Ծննդաբերությունից առաջ կրծքի քաշը կարող է հասնել մինչև 700 գրամի։
- Երկուհազարականների սկզբին Չինաստանի Հունան նահանգում կար մի օրենք, որի համաձայն՝ կին պետական աշխատողները պետք է ունենային նույն չափսի կրծքեր։
- Ժամանակակից կնոջ կրծքի միջին ծավալը կազմում է 91,4 սմ։
- Ֆիզիոլոգիայի տեսանկյունից կաթնագեղձերը համարվում են ձևափոխված քրտնագեղձեր։
- Եվրոպացի կանանց կրծքերն ունեն կիսագնդի ձև, ասիացիներինը՝ կոնի, իսկ աֆրիկացիներինը՝ տանձի ձև։
- Ցրտի շնորհիվ կանացի կուրծքը ձգվում է և դառնում ավելի գրավիչ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել