Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը գտնում Է, որ Իրանը պատասխանատվություն Է կրում Սաուդյան Արաբիայի օբյեկտներին հասցված հարվածների համար, եւ նշել Է, որ պատրաստ Է ԱՄՆ-ի եւ եվրոպական դաշնակիցների հետ աշխատել Թեհրանի գործողություններին պատասխանելու նպատակով: Այդ մասին, ինչպես սեպտեմբերի 23-ին հայտնել Է Reuters գործակալությունը, բրիտանական կաբինետի ղեկավարը լրագրողներին հայտարարել Է ինքնաթիռում՝ Նյու Յորք մեկնելու ճանապարհին, որտեղ մասնակցելու Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 74-րդ նստաշրջանին:

«Մեծ Բրիտանիան գտնում Է, որ Իրանն ամենայն հավանականությամբ պատասխանատվություն Է կրում Saudi Aramco ազգային նավթընկերության օբյեկտների վրա կատարված գրոհների համար,-ասել Է Ջոնսոնը:-Մենք մեր ամերիկացի եւ եվրոպացի ընկերների հետ աշխատելու ենք պատասխան տալ այդօրինակ գործողություններին՝ Պարսից ծոցում լարվածության ապաԷսկալացման նպատակով»:

«Ակներեւ Է, որ եթե Սաուդյան Արաբիան կամ Վաշինգտոնը դիմեն մեզ, ապա մենք կքննարկենք, թե ինչ կերպ կկարողանանք օգուտ բերել»,- հավելել Է Մեծ Բրիտանիայի վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել