Antifake.am-ը գրում է․

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 28—րդ տարեդարձի գլխավոր միջոցառումներն անցկացվում էին Գյումրիում: Բազմաթիվ միջոցառումների շարքում առանձնանում էր «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը, որի «հերոսներն» այն անձինք էին, ովքեր, ըստ հայտարարված նպատակի՝ իրենց  ուժերով ստեղծել են սեփական բիզնես և իրենց ապագան կապել Հայաստանի հետ։

Ուշագրավ է սակայն այն, որ միջոցառման ընթացքում մասնակիցներից մեկը, ձայն խնդրելով, մոտեցավ ամբիոնին և ելույթ ունեցավ՝ նախապես ողջունելով միջոցառմանը ներկա պետական բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, որին նա դիմեց որպես «Հայաստանի Հանրապետության Արցախի մարզպետ»: «Ես էդպես եմ հասկանում»,- հավելեց նա: Ելույթը ողջունվեց անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Այս «հայտարարությունը» մեծ աժիոտաժ առաջացրեց սոցցանցերում. օգտատերերը ընդգծում էին այս երևույթի անթույլատրելիությունը: Մյուս կողմից, այս «եզրույթն» օգտագործվում է հանրությանը իրենց ծայրահեղականությամբ և ահաբեկչությամբ հայտնի «Սասնա ծռեր» խմբավորման կողմից: Պատահական չէ, որ երեկվա միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավեր էր ուղարկվել խմբավորման պարագլուխ Ժիրայր Սեֆիլյանին:

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ևս զերծ չի մնում Արցախի վերաբերյալ մանիպուլյատիվ հայտարարություններ անելուց, որոնցից էլ, ամենայն հավանականությամբ, ոգեշնչվել է մեր «հերոսը»:

Նշենք, որ հայտարարությունը առանձնակի ուշադրության է արժանացել «Re:public of Artsakh» և «Баграмян 26» տելեգրամյան ալիքների կողմից։ Վերջինս, բացի իշխանական քարոզչամեքենա լինելուց, օդում կախված լուրերի համաձայն կառավարվում է Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի կողմից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել