Հայ-վրացական հարաբերությունների պատմության ընթացքում առաջին անգամ Թբիլիսիի հեռուստաաշտարակը հայկական դրոշի գույներով էր ներկվել անցյալ տարի։

Հայաստանի Անկախության օրվա 28-ամյակի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը հայկական դրոշի գույներով է «ներկվել»։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Շնորհավոր տոնդ, Հայաստան, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ երկրորդ տարին անընդմեջ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով»,- նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Թբիլիսիի հեռուստաաշտարակն առաջին անգամ Հայաստանի դրոշի գույներով էր «ներկվել» անցյալ տարի։

Հայաստանն այս տարի տոնում է անկախության 28-ամյակը։ Տոնական օրվան նվիրված միջոցառումներն այս անգամ անցկացվելու են Գյումրիում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել