Aysor.am-ը գրում է․

Միացյալ Նահանգներում անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը չափազանց կարևոր և լուրջ պաշտոն է, որովհետև վերջինս համակարգում է նաև ԱՄՆ-ի անվտանգության խորհրդի աշխատանքները։ Իսկ անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ում ծանրակշիռ մարմին է՝ ի տարբերություն ՀՀ անվտանգության խորհրդի և դրա քարտուղարի։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ամերիկացի գործընկերոջն ուղղված շնորհավորական ուղերձին, որտեղ նա հույս է հայտնել հանդիպել Ռոբերտ ՕԲրայենի հետ՝ հայ-ամերիկյան անվտանգության օրակարգը առավել խորացնելու ակնկալիքով։

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանն ԱՄՆ-ի համար առաջնահերթությունների ցանկում չէ, և նմանօրինակ հանդիպումը քիչ հավանական է։

«Եթե Միացյալ Նահանգների համայր առաջին հարյուր առաջնահերթությունները սահմանվեն, Հայաստանը դժվար դրանց մեջ լինի։ Ինչո՞ւ. որովհետև Հայաստանը ԱՄՆ-ի՝ թվով 170-րդ առևտրային գործընկերն է՝ 192 երկրների շարքում։ Սա բիզնես մտածողություն ունեցող Թրամփի համար կարևորագույն ազդանշան է։ ԱՄՆ-ի վարչակազմն աչքի է ընկնում իր պրագմատիզմով, իսկ պրագմատիզմը հուշում է, որ Միցյալ Նահանգներն այսօր առավել կարևոր առաջնահերթություններ ունի Լատինական Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում», - ասաց Սուրեն Սարգսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել