Վերջին մեկ տարվա բոլոր իրադարձությունները մի ենթատեքստ ունեն: Էդ մի ենթատեքստն ընդգծում է իրավիճակի ողջ նողկալիությունը: Կապ չունի` Ամուլսարն ա, սահմանադրական կարգն ա, թե մսխումները: Ամեն տեղ նույն ենթատեքստն է: Իրենց կարելի է, իսկ այլոց` ոչ: Իրենց կարելի է, որովհետև իրենց բերել է արևմուտքը:

Սևազգեստ մայրերի հետ կապված իրավիճակի նողկալիությունն այն չէ, որ Փաշինյանն իր ձեռքերի արյունը փորձում է պետբյուջեով լվալ: Դա իրեն չի հաջողվի: Հարյուր տարի հետո էլ գրքերում, մեկ է, գրվելու է, որ զինված ամբոխը փորձեց զավթել իշխանությունը, ինչի արդյունքում 200 զինվոր հոսպիտալացվել է, զոհվել են երկու զինվոր և ութ քաղաքացիական: Նույն կերպ Տեր-Պետրոսյանը երբեք չի մաքրվի Արցախյան ազատամարտը խոչընդոտելու փաստից: Բայց էլի եմ ասում՝ սա չէ, որ սրտխառնոց ա առաջացնում: Զզվելին էն ա, որ էս նույն սևազգեստ մայրերի վիշտը քայլառաստներն ամեն կերպ շահագործել են նախկինում, իսկ հիմա էդ մարդիկ էլ պետք չեն, հիմա իրանց կարելի է սպիսատ անել, փնովել ու պիտակավորել: Սա է վերջին մեկ տարվա բոլոր պրոցեսների ենթատեքստը՝ հասարակ, երեսպաշտ բոզիտղություն:

Էն ժամանակ Մոգերինին դա կանվաներ մարդու իրավունքների խախտում, հիմա Մոգերինին ձոներ է հյուսում Նիկոլին, որովհետև Նիկոլը խոստացել է լուծել իրենց ազգային անվտանգության կարևորագույն խնդիրը: Ադրբեջանական գազատարը պիտի անխափան աշխատի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել