Երգչուհի Լանա Խաչատրյանը միացել է Սիրուշոյի թիմին. այսուհետ զբաղվելու է «Պռեգոմեշ»-ի հարսանեկան հավաքածուի արտադրանքով: BlogNews.am-ի հետ զրույցում Լանան պատմեց, որ վերջերս է անցել այդ աշխատանքին և մեծ հաճույք է ստանում իր գործից:

««Պռեգոմեշ»-ի հարսանեկան հավածաքուի Project manager-ն եմ: Սիրուշոյի հետ միասին եկանք համագործակցության մտքին, և ստացվեց այնպես, որ նախկինում ունեցած իմ փորձը և սերն արծաթի նկատմամբ բերեցին նրան, որ ես էլ միացա իրենց թիմին»:  

Լանան փորձում է ամեն ինչ դասակարգել, որպեսզի աշխատանքի պատճառով չտուժեն երեխաները. «Այս պահին ամբողջ ժամանակս կենտրոնացնում եմ այս աշխատանքի վրա: Հավաքածուն շատ դրական է ընդունվել և սիրվել: Թիմին վերջերս եմ միացել և ամենաբուռն ընթացքին մասնակից չեմ եղել, փորձում եմ իմ գաղափարներով օգտակար լինել»:

Չնայած Լանայի և Սիրուշոյի միջև բարեկամական կապին՝ աշխատելիս նրանք մոռանում են դրա մասին. «Վերջին շրջանում մենք մոռացել ենք մեր ընկերական և բարեկամական կապի մասին և զուտ աշխատանքային պրոցեսի մեջ ենք ընկղմել: Այնքան խիտ է գրաֆիկը, այնքան անելիքներ կան»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել