Աղջիկը 16 տարեկան էր, տղան՝ 17: Սիրում էին իրար: Այնքան շատ էին սիրում, որ զգում էին իրար հետ կապված ամեն ինչ, նույնիսկ հազարավոր կիլոմետրեր հեռու: Նրանք հանդիպում էին ամեն օր և երբեք իրարից չէին նեղանում: Բոլորը գիտեին նրանց մասին` սկսած ընկերներից, վերջացրած ծնողներից: Նրանք շատ երջանիկ էին, այնքան, որ կարծես հեքիաթում գտնվեին, ողջ աշխարհը իրենցն էր: Նրանք միայն միմյանց համար էին ապրում… Այսպես անցնում էին օրերը, նրանք մեծանոմ էին: Ընդունվեցին նույն ուսումնական հաստատությունը, նույն բաժինը… Մի խոսքով ամեն ինչ իդեալական էր նրանց համար: Բայց հանկարծ, երբ երկրորդ ուսումնական տարին դեռ նոր էր սկսվել, տղան չէր գալիս դասերի, չէր պատասխանում աղջկա հեռախոսազանգերին: Աղջիկը անհանգիստ էր, անընդհատ զանգահարում էր և′ տղայի ձեռքին, և′ տան հեռախոսահամարին, սակայն ոչ ոք չէր պատասխանում: Որոշեց գնալ տղայի տուն, բայց այնտեղ ոչ ոքի չգտավ: Իմացավ, որ նրանք ամբողջ ընտանիքով մեկ այլ տուն են տեղափոխվել, հասցեն այդպես էլ չիմացավ: Տղայից նրան մնացել էին միայն լուսանկարներ ու մի մատանի, որը տղան էր նվիրել… Մեկ ամիս անց աղջիկը տղային տեսնում է համալսարանում, մոտենում է նրան, գրկում ու սկսում լաց լինել, իսկ տղան հետ է հրում աղջկան ու անտարբեր հայացքով ասում, թե էլ չի սիրում աղջկան ու նաև ասում, որ ուրիշի հետ երջանիկ լինի: Աղջիկը, լսելով այդ բառերը, իրեն կորցնում է՝ քարանում, և կարծես անշնչացած մարմին՝ անթարթ նայում է տղային: Տղան հեռանում է, իսկ աղջիկը մնում միայնակ: Մեկ շաբաթ անց նրանք էլի տեսնում են իրար, սակայն տղան այնքան անտարբեր է լինում, որ աղջիկը նույնիսկ չի փորձում նայել նրա աչքերին: Աղջիկը տանջվում էր, բայց… Անցավ մեկ տարի, ու այդ աղջիկը սկսեց ընկերություն անել մեկ ուրիշի հետ, որպեսզի մոռանար նախկինին: Նրանք նշանվեցին և աղջկա նշանդրեքից մեկ օր անց նրան տեղեկացրին, որ նրա առաջվա ընկերը մահանում է ռակից: Ասացին նաև, որ տղային չկարողացան բուժել, քանի որ մեկ տարի առաջ էին իմացել հիվանդության մասին, մինչդեռ տղան շատ վաղուց էր հիվանդ, ու աղջկան խնդրեցին, որ վերջին անգամ գա տղային հրաժեշտ տալու: Աղջիկը գցեց նամակը ու սկսեց վազել: Արցունքներով էր ողողվել նրա երեսը, իսկ սիրտը գտնվում էր ալեկոծության մեջ: Նա շնչակտուր մտավ տուն, նայեց այնտեղ գտնվող մարդկանց ողբալի աչքերին և հասկացավ, որ նա ուշացել է: Տղայի մայրը, տեսնելով աղջկան, մոտեցավ, գրկեց ու ասաց, որ տղան մեռնելուց առաջ նրա անունն է տվել, ու աղջկան փոխանցեց տղայի օրագիրը: Աղջիկը լուռ մոտեցավ անշնչացած տղային, և չդիմանալով այդ հարվածին՝ ուշաթափվեց… Անցավ մի քանի ամիս, և վերջապես աղջիկը համարձակություն ունեցավ կարդալ տղայի օրագիրը: Այնտեղ գրված էին տղայի բոլոր տառապանքները այդ մեկ տարվա ընթացքում ու նաև այն, որ տղան երջանիկ է եղել աղջկա հետ, անսահման երջանիկ, որի համար շնորհակալ էր աղջկան, և, որ նա թողեց աղջկան, որպեսզի աղջիկը չտառապի ու երջանիկ լինի: Օրագիրը վերջանում է այս բառերով. «Սիրում եմ քո ժպիտը, կժպտա՞ս ինձ համար»:
Նյութի աղբյուր՝ http://www.narblog.ru/2013/06/blog-post_7250.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել