Ռազմական ոստիկանությունը շարունակում է փնտրել  ՀՀ ՊՆ Լուսակերտի  N զորամասի ժամկետային զինծառայող Տարոն Հայրունուն, ով հունիսի 26-ին  զորամասից դուրս է եկել և անհետացել:   Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զինծառայողը որոնվում է  որպես  ծառայության վայրը լքած զինծառայող, նրա նկատմամբ հետախուզում դեռ չի հայտարարվել։    

Հարցին, թե Պաշտպանության նախարարությունն արդյոք տեղեկություն ունի՝  զինծառայողը որևէ կապ հաստատել է հարազատների կամ բարեկամների հետ, Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ իրենք նման տեղեկություն չունեն:  

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով (Դասալքություն)։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել