Անտառի եզրին կանգնած էին Սերն ու Բաժանումը... Նրանք հիացած նայում էին սիրահարված զույգին... 
-Գրազ կգամ, որ ես կբաժանեմ նրանց,-ասաց Բաժանումը: 
-Լավ,-պատասխանեց Սերը,- միայն թույլ տուր մի ակնթարթ մոտենալ նրանց:
Բաժանումը համաձայնեց: Սերը մոտեցավ զույգին, դիպավ նրանց, քնքշորեն նայեց նրանց աչքերի մեջ ու տեսավ, թե ինչպես նրանց մեջ առկայծեց կրակը... Սերը հետ եկավ ու ասաց. «Հիմա Ձեր հերթն է»: Բաժանումը պատասխանեց. «Ոչ,հիմա չեմ կարող նրանց անջատել... Նրանց սիրտը լի է սիրով... Ես ավելի ուշ կգամ»: Անցնում է որոշ ժամանակ: Բաժանումը այցելում է զույգին, հույսով, որ Սերն անցած կլինի արդեն... Մտնում է տուն ու տեսնում, թե ինչպես են երիտասարդ ծնողները խաղում իրենց փոքրիկի հետ... Բաժանումը նրանց աչքերում Երախտագիտւթյուն տեսավ... Շուռ եկավ շշնջալով. «Ես հետո կգամ»: Անցավ ժամանակ: Նա նորից այցելեց զույգին: Տանը աղմկում էին երեխաները: Հայրը հոգնած տուն էր վերադարձել աշխատանքից: Մայրը հանգստացնում էր երեխաներին: Բաժանումը համոզված էր, որ հիմա անպայման կբաժանի նրանց... Չէ՞ որ Սերն ու Երախտագիտությունը վաղուց վերացել էին նրանց սրտերում... Բայց նայելով նրանց աչքերի մեջ` տեսավ Հարգանք և Փոխըմբռնում...
-Ես ավելի ուշ կայցելեմ,- բարկացկոտ նետեց Բաժանումը:
Անցավ ժամանակ: Նորից այցելեց զույգին Բաժանումը: Նայեց նրանց աչքերի մեջ... Հիասթափված հոգոց հանեց... Նա նրանց աչքերում Վստահություն տեսավ: Հեռացավ` նորից վերադառնալու պայմանով... Անցավ ժամանակ... Նորից եկավ Բաժանումը... Մտնելով տուն` տեսավ ծերացած մի կնոջ... Ուզում էր նայել նրա աչքերի մեջ, բայց կինը վեր կացավ տեղից ու դուրս եկավ տանից... Բաժանումը գնաց նրա հետևից... Կինը այցելում էր ամուսնու շիրիմին...
-Երևում է` ես ուշացել եմ,- մտածեց Բաժանումը,-և ժամանակն է իմ փոխարեն արել իմ գործը...
Վերջին անգամ նայելով արտասվող ծեր կնոջ աչքերի մեջ` նա տեսավ այնտեղ Հիշողություն... ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ - Սիրո, Երախտագիտության, Հարգանքի, Փոխըմբռնման ու Վստահության...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել