Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, սեպտեմբերի 17-ն, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Նուբարաշեն վարչական տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից գրություն է ուղարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք, որ սեպտեմբերի 16-ին Նուբարաշեն թաղամասի 11-րդ փողոցի բազմաբնակարանային շենքերի բակերից և 17-րդ փողոցից գողացել են 30 հատ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող աղբամանները։

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նշված գողությունը կատարել է Նուբարաշեն վարչական շրջանի Բ 6 թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Գևորգ Խաչատրյանը։

Ոստիկանները գողացված աղբամանների մի մասը հայտնաբերել են և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գ. Խաչատրյանին և գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել