Ֆլորիդայից Instagram-բլոգերուհի Միքայլա Սարավիան հարստացել է իր շատ երկար լեզվի շնորհիվ: Աղջիկն իր «յուրահատուկ բարեմասնության» լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակում է Instagram-ի իր էջում:
Ինչպե՞ս է լեզուն օգնում գումար վաստակել՝ Սարավիան պատմել է Ladbible պարբերականին տված հարցազրույցում:
View this post on Instagram
Մարդու լեզվի միջին երկարությունը 9 սանտիմետր է, իսկ բլոգերուհու մոտ այն հասնում է 16.5 սանտիմետրի: Սարավիան հաճախ է տեսանյութեր հրապարակում, որոնցում ինչ-որ բան է լիզում:
Instagram-ում աղջկա էջին 2 միլիոն մարդ է բաժանորդագրված, իսկ սոցցանցում մեկ գրառման համար բլոգերուհին 900-3000 դոլար է վաստակում:
Սարավիան նաև իր լեզվի պատկերը որպես ապրանքային նշան է գրանցել և հագուստ ու աքսեսուարներ է վաճառում այդ նշանի ներքո: Ընդամենը մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը 50 հազարից հասել է 99.5 հազար դոլարի:
View this post on Instagram
View this post on Instagram