Վերջին հիսուն տարում կանայք հասել են տիեզերք, սովորել են հաղթել ընտրություններում և անգամ դուրս են գալիս պատերազմի դաշտ: Բայց կանացի մասնագիտությունների այս եռյակը, ըստ տղամարդկանց, անփոփոխ է մնում իր սեքսուալությամբ՝ բորտ ուղեկցորդուհի, կին ոստիկան, բուժքույր: Ի՞նչն է նրանց մեջ այդքան գայթակղիչ, բացի համազգեստից:
Բորտ ուղեկցորդուհի
Եթե կարողանաք ձեզ ամուր պահել, ինչպես իսկական բորտ ուղեկցորդուհին, ապա ոչ մի տուրբուլենտություն ձեզ չի վախեցնի: Տղամարդիկ սիրում են բորտ ուղեկցորդուհիներին իրենց զգուշավորության, օգնելու պատրաստակամության և անգամ ամենակրիտիկական իրավիճակներում սառնարյունության համար: Եթե ձեր ամուսինը հոգնած տուն է եկել, ապա առաջարկեք նրան տաք ծածկոց, ամսագիր, որևէ հետաքրքիր ֆիլմ կամ անգամ ոգելից խմիչք: Հանգստություն պահպանեք, եթե նա սկսի բողոքել եղանակից կամ աշխատանքից. հինգ րոպեից նա ինքը կամաչի իր վարքի համար: Հենց այդ ժամանակ հայտնեք նրան, որ որպես առաջին կարգի ուղևոր իրեն հասնում է անմոռանալի սեքս:
Կին ոստիկան
Այն ամենը, ինչ նա կասի, կօգտագործվի իր իսկ դեմ: Կին ոստիկանը, ըստ տղամարդկանց, մի կողմից կարգ ու կանոն հաստատող է, ում հետ պետք է զգույշ և ուշադիր լինել, իսկ մյուս կողմից բոլոր արգելքների համարձակ խախտողը. չէ՞ որ համազգեստով ոստիկանին ոչ ոք չի կանգնեցնի: Բայց ամենակարևորն այն է, որ կին ոստիկանն այնքան է սովոր մյուսների արատավոր գործողություններին, որ ոչնչի վրա չի զարմանում:
Բուժքույր
Չզարմանք, եթե պարզվի, որ ձեր սիրելին մահու չափ վախենում է իսկական բուժքույրերից: Բուժքույրերի հանդեպ տղամարդկանց սերը գալիս է դեռ մանկուց. չէ՞ որ սպիտակ խալաթով հեքիաթային փերին առաջին օտար կինն է, որ տեսել է ձեր սիրելիին առանց ներքնազգեստի: Նա իհարկե չի կիսվի ձեզ հետ այդ հիշողություններով, բայց սարսափելի ոչինչ չկա. անցյալի ուրվականը ձեզ համար ոչ թե մրցակից է, այլ դաշնակից: Տղամարդը գիտի, որ սպիտակ խալաթող կինը միայն ցանկանում է իրեն օգնել: