168.am-ը գրում է․

Սարի թաղի 18 փողոցի 68 շենքի բնակիչ Սևակ Միլիտոնյանն ահազանգում է՝ բնակարանը փլուզման եզրին է, իսկ լուծում դեռ չի գտնվել:

«Մեր տան առաջին սյունը փլուզվեց դեռևս 2018թ. հունվարին, իսկ 2019թ. արդեն փլուզվեց երկրորդ սյունը: Գրունտային ջրերը ողողեցին, տարան ներքևի հատվածը, և տան մի հատվածը թեքվեց: Այդ ժամանակ ահազանգեցինք Արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), եկան նաև տարբեր պատկան մարմիններից, տեսան, թե տունն ինչ վիճակում է և տվեցին եզրակացություն, որ այն 4-րդ կարգի վթարային է: Դիմեցինք թաղապետարան, քաղաքապետարան, հայտնեցին, որ ուսումնասիրություններ են կատարում, որից հետո Կառավարության աշխատակազմից Քաղաքապետարանին հանձնարարական տրվեց, որ հավաքեն Սարի թաղի վթարային տների փաթեթները:

Ամբողջ այս տարածքում 12 տուն կա, վթարային են, բայց ոչ մեր տան նման՝ այսպես փլուզված: Վերջնական եզրակացությունն արդեն կա՝ գրունտային ջրերին միանում են նաև որոշակի կենցաղային ջրեր: Սա ուղարկվել է կառավարություն: Բայց արդեն անձրևները մեզ շատ են անհանգստացնում, որովհետև յուրաքանչյուր անձրևից հետո փլուզումն ավելի առկա է դառնում: Ակնկալում ենք, որ կառավարությունը կամ քաղաքապետարանը հարցը կկարգավորեն: Իրենք պետք է որոշեն՝ կվերաբնակեցնե՞ն, թե՞ կփոխհատուցեն, բայց որ այստեղ ապրելը վտանգավոր ու անհնարին է դարձել, դա փաստ է»,- 168.am-ին հայտնեց Սարի թաղի բնակիչը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել