Կան մթերքներ, որոնք նպաստում են ճարպի կուտակմանը:
Նպատակի կարևոր բաղադրիչ է մեծ քանակությամբ ջուր խմելը և պետք է որոշ փոփոխություններ անել սննդակարգում:
Նվազեցնել կաթի օգտագործումը
Եթե ամեն օր շատ կաթ եք խմում, դա, հնարավոր է, փքվածության և գազերի հիմնական պատճառն է: Կաթի փոխարեն յոգուրտ ընտրեք կամ մի քանի կտոր կոշտ պանիր կերեք:
Ձեր սննդակարգից բացառեք ածխաջրերը
Շատ սպիտակուցներ պարունակող մթերքներ կերեք, խուսափեք մակարոնից և հացից, քանի որ դրանք կխանգարեն իդեալական փոր ունենալուն:
Ճիշտ մրգեր ընտրեք
Խուսափեք խնձորից կամ տանձից, քանի որ ձեր ստամոքսը կարող է դժվարություններ ունենալ մեծ քանակությամբ ֆրուկտոզա մարսելու գործում:
Խուսափեք կծու համեմունքներից
Չափազանց կծու սնունդը հանգեցնում է ստամոքսում մեծ քանակությամբ թթվի արտադրվելուն և գրգռվածություն է առաջացնում:
Խուսափեք աղի սննդից
Պետք է խուսափեք աղից և նատրիումով հարուստ մթերքներից, քանի որ դրանք մարմնին ստիպում են ավելորդ ջուր պահել:
Բացառեք ալկոհոլը, սուրճը, վերամշակված սննդամթերքը և շաքարավազը
Այդ մթերքներն ընդգծում են ճարպի կուտակումը և այն պահում են օրգանիզմում: