Մեծ Բրիտանիայի Salon Prive պերճանքի մրցույթում Bentley ընկերությունը սահմանել է նոր ռեկորդ: Բրենդի ներկայացուցիչներին հաջողվել է մեկ վայրում հավաքել 1321 ավտոմոբիլներ՝ EXP2 ամենահին մակնիշից մինչեւ գերժամանակակից EXP 100 GT-ն:

Bentley-ն շարունակում է իր հարյուրամյա հոբելյանի տոնակատարությունը, ինչի առնչությամբ ակտիվ մասնակցություն է ունենում տարբեր միջոցառումների: Salon Privռ-ի շրջանակներում ընկերությունը կազմակերպել է գործնականում բոլոր պատմական եւ արդի մոդելների տերերի հավաք:

Ընդամենը Bentley Drivers Club ամենամյա ավտոմրցավազքի է ժամանել 1321 ավտոմոբիլ. ամենահինը թողարկվել է 1920 թվականին, եւ դա ամենահին Bentley-ն է աշխարհում, արդի շարքը ներկայացրել է նոր Continental GT-ն, իսկ բրենդի ապագան թույլ է տվել տեսնել EXP 100 GT գրանդ-տուրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել