Նորվեգացի երիտասարդ ձկնորս Օսկար Լանդալը Նորվեգական ծովում՝ Անյոյա կղզու մոտակայքում, ձուկ որսալիս հսկայական աչքերով տարօրինակ մուտանտ ձուկ է բռնել։
«Այլմոլորակային» ձուկը, որը ձկնորսական ցանցն էր ընկել 800 մետր խորության վրա, ջրից հանելուց անմիջապես հետո սատկել է ճնշումների կտրուկ տարբերության պատճառով։ 19-ամյա ձկնորսը այն տուն է տարել և եփել է։ Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը, չնայած արտաքինին՝ այն բավական համեղ է եղել։
Պարզվել է, որ բռնված ձուկը ծովային առնետ է, շնաձկան հեռավոր բարեկամն է համարվում և վտանգ չի ներկայացնում մարդու համար։ Հսկայական դուրս պրծած աչքերն օգնում են նրան կողմնորոշվել մթության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել