20-րդ դարի սկզբին Սառա Ժոզեֆինա Բեյքերը երեխաների առողջապահության ոլորտում հեղափոխություն կատարեց Նյու Յորքում։ Ներքին Իսթ-Սայդի հետնախորշերը Երկիր մոլորակի ամենախիտ բնակեցված վայրերից էին։ Համաճարակի հետևանքով ամեն շաբաթ ներգաղթյալների գերբնակեցված տներում մահանում էր շուրջ 4500 մարդ։

Սակայն Բեյքերը փոխեց իրավիճակը։ Շնորհիվ նրա մտահաղացման՝ մահացության մակարդակը կտրուկ նվազեց։

Նա ծնվել է 1873 թ. Նյու Յորքում, քվակերների ընտանիքում։ Բժշկություն է սովորել Մանհեթենի Կանացի բժշկական քոլեջում։

1908 թ., երբ սկսեցին մեծ տարածում գտնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք էին կարմրուկը, դիզենտերիան, տիֆն ու դիֆթերիան, Բեյքերը նշանակվեց Մանկական հիգիենայի բյուրոյի պատասխանատու։ Նա հասարակական առողջապահությանը նորարարական մոտեցում ցուցաբերեց. որոշեց կենտրոնանալ կրթության և հիվանդությունների կանխարգելման վրա։

Բուժքույրերն այցելում էին երիտասարդ մայրերին և պատմում նրանց, թե ինչպես է անհրաժեշտ խնամել երեխաներին և կրծքով ճիշտ կերակրել։ Բեյքերն այն երեխաների համար «կաթնային կայանների» ցանց հիմնեց, որոնց մայրերը չէին կարող նրանց կրծքով կերակրել։

Բեյքերը լուծեց նաև մանկական կուրության խնդիրը, որն առաջանում էր ծննդաբերության ժամանակ։ Նա մեղուների ստերիլ փեթակներից նոր տարաներ մշակեց, որոնք պարունակում էին արծաթի նիտրատի հստակ դոզաներ։ Երկու տարվա ընթացքում մանկական կուրությունը նվազեց 3 անգամ։

Նրա ծրագրերի գործարկումից հետո՝ երեք տարվա ընթացքում, մանկական մահացության ցուցանիշը Նյու Յորքում նվազեց 40%-ով։ Բեյքերի ազդեցությունը տարածվեց նաև Նյու Յորքի սահմաններից դուրս. նրա ծրագրերը կրկնում էին նաև այլ նահանգներում։

Բեյքերը 1917 թ. դոկտորական աստիճան ստացավ հանրային առողջապահության ոլորտում և շարունակեց դասավանդել բժշկական դպրոցում։ Նա դարձավ առաջին կինը, որն աշխատում էր Ազգերի լիգայի առողջապահության կոմիտեում։

Սառա Բեյքերը մահացավ 1945 թ.՝ 71 տարեկան հասակում, սակայն նրա մեծ ժառանգությունն ապրում է նաև այսօր աշխարհում իրականացվող առողջապահական տարբեր ծրագրերի շրջանակներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել