Նորվեգիայի թագավորական գվարդիան ունի մեկ խնդիր՝ պահպանել թագավորի անվտանգությունը։ Թվում է, թե այս խնդիրն ունեցող գվարդիան ուղղակի չի կարող չունենալ ուժ, կորով ու քաջություն ունեցող խորհրդանիշ, սակայն այդպես չէ։ Թագավորական գվարդիայի խորհրդանիշը պինգվին է, որը ծառայում է թագավորական գվարդիայում 2008թ.-ից։ 

Սըր Նիլս Օլավը երրորդ պինգվինն է, որն ունի գնդապետի կոչում։ 1972թ․-ից սկսած թագավորական գվարդիային սկսեցին ծառայել պինգվիններ, որոնք ընտրվում էին Էդինբուրգի կենդանաբանական այգուց։ Սըր Օլավը, ինչպես նշվեց, երրորդն է։ Օլավի՝ գվարդային ծառայելու արարողությունը կազմակերպվեց մեծ շուքով։ Կազմակերպվեց զինվորական արարողություն, և Օլավը պատվով ստանձնեց թագավորական գվարդիայի խորհրդանիշի դերը։ 

Ծառայությունից դուրս Օլավն ապրում է ուրիշ պինգվինների հետ։ Նա չի կրում իր հագուստը, որ պինգվինները չվնասեն իրեն, սակայն, միևնույն է, որքան էլ որ համեստ կյանք վարի, նրա պարտականությունները մի փոքր այլ են։ 

Օլավն ուտում է օրվա ընթացքում 3 ժամ, նա կրում է իր հագուստն ու ուսադիրները հատուկ արարողությունների ժամանակ ու փորձում միշտ ներկայանալ թագավորական պալատ, երբ այնտեղ հատուկ հյուրեր են այցելում։ Շուտով Օլավը ևս կհրաժարվի իր գնդապետությունից և իր տեղը կզիջի մեկ այլ պատրաստված պինգվինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել