Խոյ
Շաբաթվա սկզբին հնարավոր են դժվարություններ, բայց հուսահատվելու կարիք չկա: Միշտ հնարավոր է փոխզիջման գալ և գտնել իրավիճակից դուրս գալու լավ միջոց: Շաբաթվա վերջին աստղերն անակնկալ են պատրաստել միայնակ խոյերի համար:
Ցուլ
Այս շաբաթ մի շտապեք ծանոթանալ սիրելիի ծնողների հետ: Ավելի լավ է մանրակրկիտ մտածել և պատրաստվել. այդ ժամանակ ավելի լավ տպավորություն կթողնեք: Շաբաթվա վերջը հարմար է ռոմանտիկ երեկոների համար:
Երկվորյակ
Այս շաբաթ ձեր սեքսուալ հմայքը կավելանա: Դուք շրջապատված կլինեք ինչպես նոր, այնպես էլ վաղեմի երկրպագուներով: Սակայն ներկայիս կապերը դժվար թե երկար տևեն: Ուստի պետք չի մեծ հույսեր կապել. խնայեք ձեր սիրտը:
Խեցգետին
Այս շաբաթ հնարավոր է բարիշեք այն մարդկանց հետ, ում հետ վիճել էիք վաղուց: Ամենայն հավանականությամբ ձեզնից սպասում են առաջին քայլի: Մոռացեք ձեր հպարտության մասին և գնացեք այդ քայլին: Մնացածի համար մի անհանգստացեք:
Առյուծ
Այս շաբաթ միայնակ առյուծները կտխրեն, սակայն աստղերը հուշում են, որ անձնական կյանքում փոփոխություններ են սպասվում: Իսկ հիմա ավելի լավ է զինվել համբերությամբ, չէ՞ որ ամենամութ գիշերվան անգամ հաջորդում է արևածագը:
Կույս
Միայնակ կույսերին դառը հիասթափություն է սպասվում. նոր սկսված սիրավեպը կարող է իր ճանապարհին անանցանելի խոչընդոտների հանդիպել: Բայց շաբաթվա վերջին կարող եք նոր ծանոթություններ հաստատել, ուստի մի շտապեք բողոքել ճակատագրից:
Կշեռք
Այս շաբաթ որքան հնարավոր է հաճախ ցույց տվեք ձեր սիրելիին, որ սիրում եք նրան և գնահատում եք ձեր հարաբերությունները: Շուտով ձեզ փորձություն է սպասվում, որը հաղթահարելու համար պետք է նախապես համոզեք ձեր սիրելիին ձեր զգացմունքների անկեղծության մեջ:
Կարիճ
Այժմ հանգստանալու և սիրելիի հետ ճամփորդելու հիանալի ժամանակ է: Օգտագործեք աստղերի բարենպաստ ազդեցությունը, որպեսզի լցնեք ձեր սրտերը նոր զգացողություններով և էմոցիաներով: Միայնակ կարիճներին սպասվում է անսպասելի ծանոթություն:
Աղեղնավոր
Այս շաբաթ աստղերը հորդորում են ձեզ օրիգինալ լինել ամեն ինչում. ձեզ ներկայացնելու գործում, հագուստի, շարժուձևի մեջ: Միայն այսպես կարող եք գրավել պոտենցիալ սիրեցյալին: Իսկ նրանց, ովքեր արդեն գտել են իրենց սիրուն, սպասվում են ծով սեր և նրբություն:
Այծեղջյուր
Շաբաթվա սկզբին ձեր և ձեր սիրելիի միջև լարվածություն կլինի, սակայն արդեն շաբաթվա վերջին ներդաշնակությունը կրկին կայցելի ձեզ: Միայնակ այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս խուսափել պահպանողականությունից և վայելել նոր ծանոթություններն ու հանդիպումները:
Ջրհոս
Սկսած երկուշաբթի օրվանից արժե զբաղվել մեծ քանակությամբ գործերով, որպեսզի չընկնեք ընկճախտի մեջ: Խնդիրներն ու հոգսերը կազատեն ձեզ միայնակության մասին մտքերից: Իսկ նրանց, ովքեր արդեն գտել են իրենց սերը, խորհուրդ է տրվում մի փոքր հանգստանալ:
Ձկներ
Այս շաբաթ սիրելիին կնվիրեք կայունության և պաշտպանվածության զգացում: Գուցե հենց այս պահին ձեր սիրելին մտահոգված է և էմոցիոնալ աջակցության կարիք ունի: Խուսափեք դատարկ խոսակցություններից, մի վիճեք ամեն մանրուքի պատճառով: Պարզապես եղեք նրա կողքին:
Հաճելի շաբաթ բոլորին: