...Ինձ պետք ա լրատվամիջոցների օգնությունը, ինձ պետք ա, որ էս ողբերգությունը հասնի համապատասխան մարմիններին, ինձ պետք չի թեժ գիծ, թող հասնի միանգամից առողջապահության նախարարություն... Ո՞նց կլինի, որ մարզկենտրոնը շտապօգնություն չունենա, խոսքը Արագածոտնի մարզկենտրոնի՝ Աշտարակի մասին է, Ո՞ՆՑ, բա էս երկի՞ր ա... Հետո՞ ինչ, որ կիրակի է... Ուրեմն այսպես, այսօր աչքներիս առաջ մի տղա մեռնում էր, արնահոսում էր, ջարդված տեղ ուներ, ինչպես հետո պարզվեց` գանգուղեղի վնասվածք... Մի կերպ ձորի աշխատակիցը կարողացավ ուշքի բերել. լեզուն կուլ էր գնացել... Զանգել ենք Աշտարակի շտապօգնության բաժանմունք, պարզվում է` ավտո չունեն, պատկերացնու՞մ եք, մարդը մեռնում ա, բայց օգնություն չկա, Փառք Աստծո, գեներալ մարդ կար, չգիտեմ իրա օգնությամբ, թե մեկ ուրիշի, ԱԻՆ–ը (ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ նախարարություն) մոտ մի կես ժամ հետո օգնության հասավ... Խեղճ երիտասարդին պատգարակով տեղավորեցին գազելի մեջ, քանի որ շտապօգնությունը էդպես էլ չկար, իսկ ԱԻՆ–ի մեքենան անհարմար էր տեղափոխման համար... Չեմ կարող չնշել հանգստացողների հոգատարությունը, որոնց առաջին բուժօգնության շնորհիվ երիտասարդը փրկվեց... Հիմա հիվանդանոցում է... ԱՍՏՎԱԾ նրա հետ ու շուտ ապաքինում... Իսկ ես ուզում եմ, որ համապատասխան մարմինները պատասխան տան հետևանքների համար, որոնք կարող էին լինել... Ասեք` էլ ինչի՞ համար են Հիպոկրատի երդում տալիս, ինչի՞ համար են բժիշկ կոչվածները...ինչի՞ համար է շտապօգնությունը... Հուսով եմ` պահանջս ու խնդրանքս տեղ կհասնեն... Հուսով եմ !!!



