Յուրաքանչյուր տղամարդու համար իդեալական կինը յուրովի է: Ոմանք նախընտրում են ցածրահասակ կանանց, ոմանք՝ բարձրահասակ, ոմանք՝ սևահերների, մյուսները՝ շիկահերների:
Այնուամենայնիվ, կան որոշ ընդհանուր գծեր, որոնք թույլ են տալիս հասկանալ իդեալական կնոջ ընդհանուր կերպարը տղամարդկանց աչքերով:
Արտաքինը
Տղամարդկանց աչքերում իդեալական կինը միշտ լավ տեսք ունի: Նա կարող է ամենագեղեցիկը չլինել, բայց պետք է խնամված լինի: Լավ կազմվածքն էլ իրեն խնամելու արդյունք է: Աննման կինը միշտ կմտածի եղունգները հարդարելու, առղջ մազերի, թեթև դիմահարդարման, լավ հագնվելու մասին:
Խելքը
Ժամանակակից աշխարհում կինը լիիրավ զուգընկեր է ցանկացած հարաբերությունում: Տղամարդիկ կնոջից սպասում են խորհուրդներ, լուծումներ, աջակցություն, սակայն խելացի կինը ոչ մի դեպքում ցույց չի տա, որ ինքն իր տղամարդուց խելացի է: Խելացի կինը հասկանում է, որ տղամարդիկ աչքերով են սիրում, և երբեք թույլ չի տա, որ իր եղունգները կեղտոտ լինեն, մազերը՝ անխնամ, շապիկը՝ պատռված:
Սեքսուալությունը
Իդեալական կինը ոչ թե սեքս-մեքենա է, այլ պարզապես պետք է ավելորդ բարդույթներ չունենա և ազատ լինի: Իսկ կնոջ շատ մեծ սեքսուալ փորձը, ընդհակառակը, կարող է վանել տղամարդկանց: Անկողնում տղամարդու եսասիրությունն առասպել է: Կատարյալ կինը պետք է ոչ միայն կարողանա բավարարել տղամարդուն, այլև հաճույք ստանալ: Տղամարդու գիտակցումը, որ ինքը կարողացավ կնոջն օրգազմի հասցնել, բարձրացնում է նրա ինքնագնահատականը:
Հարմարավետ մթնոլորտ ստեղծելու կարողությունը
Յուրաքանչյուր տղամարդ ուզում է ապրել ջերմության, հարմարավետության մեջ: Ըստ նրանց՝ երազանքների կինը պետք է պարտադիր կարողանա այդպիսի պայմաններ ստեղծել: Բայց չի նշանակում, որ միայն այս կարողությունը բավարար է․ նշված մյուս հատկությունները ևս պետք է լինեն: