Վերջին 30 տարում խիստ և թանկարժեք լոբբիստական քարոզարշավն ամերիկացիներին առավել հանդուրժող է դարձրել մարիխուանայի նկատմամբ։ 2018թ. նոյեմբերին Միչիգանը դարձավ 10-րդ նահանգը, որն օրինականացրեց կանաբիսի հանգստացնող կիրառությունը։ Շուտով այս օրինակին կհետևեն նաև Նյու Ջերսին և այլ նահանգներ։ Ավելի քան 200 միլիոն ամերիկացի է ապրում այն նահանգներում, որտեղ օրինականացված է մարիխուանան բժշկական և ժամանցային նպատակներով։

Չնայած այն բանին, որ մարիխուանայի օգտագործումն ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում ավելի ընդունելի է դարձել, հոգեբաններն ու համաճարակաբանները եկել են ընդհանուր եզրակացության, որ թմրամիջոցն իրենից լուրջ ռիսկ է ներկայացնում, քանի որ վտանգում է շատ մարդկանց։

Հակառակ ինչպես կողմնակիցների, այնպես էլ ընդդիմախոսների կարծիքների՝ օրինականացումը չի բերել այն մարդկանց թվի կտրուկ ավելացմանը, որոնք օգտագործում են թմրամիջոցը։

Ամերիկացիների շուրջ 15%-ը 2017թ. կանաբիս օգտագործել է առնվազն մեկ անգամ՝ համեմատած 2006թ. 10%-ի։ Համեմատության համար հարկ է նշել, որ ամերիկացիների մոտ 70%-ը նախորդ տարի օգտագործել է ալկոհոլային խմիչքներ։

Սակայն ամերիկացիների թիվը, որոնք ինտենսիվորեն օգտագործում են կանաբիս, անկախ օրինականացումից, կտրուկ աճում է։ 2006թ. շուրջ 3 միլիոն ամերիկացիներ հայտնել են, որ այս թմրանյութն օգտագործում են տարեկան ոչ պակաս, քան 300 անգամ։

2017թ. այդ թիվը հասավ 8 միլիոնի, իսկ ամեն օր ալկոհոլ օգտագործողների թիվը հասավ 12 միլիոնի, այլ կերպ ասած՝ 15 խմողներից միայն մեկն է ամեն օր ալկոհոլ օգտագորում, սակայն ամեն 5-րդը կանաբիս է օգտագործում։

Այսօր մարիխուանան պարունակում է 20-25% տետրահիդրոկանաբինոլ, որը քիմիական նյութ է՝ պատասխանատու կանեփի հոգեակտիվ ազդեցության համար։ 1970-ականներին մարիխուանան պարունակում էր ավելի քիչ, քան 2% տետրահիդրոկանաբինոլ։

Պետության կառավարությունը ուշադրությամբ ուսումնասիրում է այնպիսի հիվանդությունները, ինչպիսին է, օրինակ, քաղցկեղը, սակայն նման համակարգ չի գործում շիզոֆրենիայի կամ այլ ծանր հոգեկան հիվանդությունների համար։ Սակայն որոշ տվյալներ, այնուամենայնիվ, գոյություն ունեն։ Ֆինլանդիայից և Դանիայից՝ երկրներից, որոնք հստակորեն ուսումնասիրում են հոգեկան հիվանդությունները, ցույց են տալիս, որ 2000թ. հետո՝ կանաբիսի օգտագործումից հետո կտրուկ շատացել է պսիխոզների թիվը։ Իսկ նախորդ տարվա սեպտեմբերին մեկ այլ ուսումնասիրություն ցույց տվեց, որ լուրջ հոգեբանական հիվանդությունները մեծ զարգացում են ապրել նաև ԱՄՆ-ում։

Հստակ գիտելիքներ այն մասին, որ խելագարությունը կարող է կապված լինել կանաբիսի հետ, ունենալ անհնար է առանց յուրաքանչյուր դեպքն ուսումնասիրելու, սակայն դարեր շարունակ տարբեր փորձեր, հետազոտություններ կատարելով և դրանք ամփոփելով աշխարհի մարդիկ հասկացել են, որ կանաբիսն իսկապես առաջացնում է հոգեկան հիվանդություններ և հրահրում է բռնություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել