Երևանի նախկին փոխոստիկանապետ

Ի ուրախություն մեզ, նոր լավ ավանդույթ է կարծես սկսում ձևավորվել: Մայրաքաղաքի փողոցներում գնալով շատանում են հեծանվորդները…
Մեր քաղաքացիները սկսել են երթևեկել` աշխատավայր, ուսումնական հաստատություն գնալ և ուղղակի զբոսնել, մարզվել հեծանիվով: Ուրախալին այն է, որ գնալով շատանում են նման համարձակները, որոնք կարծես խիզախորեն ջարդում են «քյառթու ջիպազգիներին»
Սա արդեն ազդանշան, ահազանգ է քաղաքային իշխանություններին, քաղաքաշինարարներին և ճարտարապետներին: Այն սխալները, բացթողումները, որոնք ժամանակին կամա թե ակամա թույլ են տրվել` հաշվի չառնելով քաղաքի հնարավոր զարգացումներն ու հեռանկարները, այժմ պետք է չկրկնվեն` հաշվի առնելով նման և այլ համապատասխան զարգացումները:
Նոր կառուցվող մայրուղիների, ճանապարհների շինարարության և հների վերակառուցման ընթացքում պետք է անպայմանորեն նախատեսել այդ ամենը, կիրառել եվրոպական երկրների` հատկապես Դանիայի, Հոլանդիայի, Շվեդիայի փորձը: Միաժամանակ, կենտրոնական կառուցապատված հատվածներում հնարավորինս մայթերը ազատել վաճառքի կետերից, այլ խանգարող խոչընդոտներից և առանձին ուղիներ ստեղծել հեծանվորդների համար: Հարկավոր է նաև պրոպագանդել, ցուցադրել վերը նշված երկրների առաջավոր փորձն այդ ուղղությամբ: Այս լավ սովորությունը եթե վերածվի առօրեական երևույթի, ապա բնականաբար կքչանան ավտոմեքենայով երթևեկողները, կքչանա տրանսպորտի քանակությունն ընդհանրապես, կվերանան խրոնիկական խցանումները…
Բարի երթ հեծանվորդներին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել