7-8 տարեկանում երեխան կարող է վախենալ, որ չի արդարացնի իր ծնողների, ուսուցիչների սպասելիքները, նա կարող է վախենալ իր հասակակիցների աչքում ծիծաղելի երևալուց: Այսպիսի երևույթները կապված են կյանքի փորձի բացակայության և մանկական հոգեբանության թերզարգացման հետ: Այդ վախերի հաղթահարումը ծնողների գլխավոր խնդիրներից մեկն է:
Հանգիստ և ըմբռնող դիրք գրավեք, երեխայի հետ քննարկեք, թե ինչից է նա վախենում, խոսեք նրա զգացմունքների և վախի մասին:
Լավագույն թերապիան սեփական վախի մասին ավելի շատ խոսելն է, քանի որ իրավիճակի մասին խոսելով՝ մենք արդեն դրան այլ կերպ ենք սկսում նայել:

Կարդա ավելին
http://tinyurl.com/kw4telo
Ընդունեք, որ երեխայի զգացած վախը իրական է, և մի փորձեք սեպը սեպով հանել:
Խնդրի մասին մի՛ լռեք, եթե այն արդեն ծագել է: Եթե մասնագետի կարիք կա, դիմեք և որքան շուտ, այնքան լավ:
Վստահե՛ք երեխային և ինքներդ էլ նրա վախերից գլուխ մի թեքեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել