Ծանոթացեք, Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն է։ Նա հպարտ ազդարարում է, որ «Սյունիք» օդանավակայանի բացմանը «բան չմնաց»։ Մեկ այլ պոստում էլ ուրախ նշում է, որ երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ցուցադրել օդանավակայանում տարվող աշխատանքները։
Էս օդանավակայանն ով կարում, փորձում ա իրանով անի: Էնքան խնդալու ա։))) Քաղավիացիան ա պարծենում, Պապիկյանն ա գլուխ գովում, հիմա էլ էդ ա, հասանք, փոխմարզպետն ա «աչոկ հավաքում»: Այս ամենը կրկնակի զվարճալի է այն համատեքստում, որ երբ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարեց օդանավակայանի վերակառուցման աշխատանքների մեկնարկի մասին, շատերը չէին էլ հավատում, կարծում էին, թե PR ա անում էն ժամանակ նոր ընտրված մարզպետը։ Այսօրվա պես քոմենթներն եմ հիշում, թե բա՝ «չէ մի չէ, կոսմոս էլ կթռնենք Կապանից, եղա՞վ»։
Համբերատար աշխատում էինք սուս ու փուս, բանի տեղ չէինք դնում թերահավատ ու չարախոս մարդկանց։ Հիմա եկավ ժամանակը, երբ անիրականանալի թվացող այս պրոյեկտը կայանում է, ու խնդրեմ, հայտնվում են Նարեկներ, պարծենում են Զանգեզուրի կոմբինատի ու մեր թիմի աշխատանքով, դեսպաններին ներկայացնում այն, հանրությանն էլ հպարտ ժամկետներ հայտնում։ Ես լինեի Հակոբյանի տեղը, կարող ա գժվեի սրանց ձեռքը, բայց վստահ եմ՝ էն ժամանակվա թերահավատների արտահայտած մտքերի պես հիմա էլ ժպտում ա։ Ես չեմ ժպտում բայց, վաբշե չեմ ժպտում։ Էս ո՞վ եք էլի դուք, արա, ինչքա՞ն կարելի ա բան չանել ու ուրիշի արածի վրա ռեյտինգ հավաքել։ Արա, դու բանկում վարկային մասնագետ էիր աշխատում, երբ մենք օրը 14 ժամ էս պրոյեկտի վրա էինք աշխատում, այ պրիդուռոկ։ Հասկանում եմ, որ թիմիդ աշխատաոճն ա դա, բայց Սյունիքում չի կարա դա անցնի, արա, մարզում բոլորը գիտեն՝ ինչը ոնց ա, ու մենակ ծաղրածուն կարա սենց պոստեր անի։ Եթե իրական ֆունկցիադ կլոունություն անելն ա, ապա խնդրում եմ համապատասխան հագուստ կրես, որ առնվազն երևանյան հասարակությանը մոլորության մեջ չգցես։