Հունիսի 30-ին` ժամը 09:12-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորաններում ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արարատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կիլոմետրում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների` կանչի վայր հասնելը` ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս է բերվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1981 թ. ծնված Ա.Գևորգյանի դին:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից նաև դուրս են բերել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 1993 թ. ծնված Մ. և 1968 թ. ծնված Վ.Դավոյաններին:
Տուժածները հոսսպիտալացվել են Արարատի բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:
Բժիշկները Մ.Դավոյանի վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ.Դավոյանինը` բավարար:



