Պարագվայի սենատը հավանություն է տվել օրինագծին, որը կարգավորում է թմրանյութերի շրջանառությունը և ապաքրեականացրել է մարիխուանայի բժշկական օգտագործումը, հաղորդում է Ultima Hora պարբերականը:

Օրինագիծը նախատեսում է, որ բացառապես սեփական և բժշկական նպատակներով օգտագործման համար մարիխուանա աճեցնող և վերամշակող մարդիկ կազատվեն պատասխանատվությունից: Միևնույն ժամանակ, անձը պետք է Առողջապահության նախարարության և սոցիալական ծառայությունների կողմից հաստատված հիվանդության վերաբերյալ վկայագիր ունենա, որի դեպքում հնարավոր է բժշկական կանեփի օգտագործումը:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», պարագվայական ընկերություններին կսկսեն լիցենզիաներ տրամադրել բժշկական մարիխուանայի արտադրության և վերահսկվող առևտրայնացման համար: Առողջապահության նախարարություն կմատակարարվի արտադրված ապրանքի 2 տոկոսը՝ այն անվճար կտրամադրվի կարիքավորներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել