Երևանի սրտում՝ Աբովյան 7/4 հասցեում, սեպտեմբերի 13-ին պաշտոնապես բացվեց Charlisa սրճարանը: «Ֆիգարո» սրճարանների ցանցն ընդլայնվել է նոր, հետաքրքիր ձևաչափով սրճարանով՝ նախատեսված կատարյալ հանգստի համար:
Պաշտոնական բացման մեծ արարողությանը ներկա էին հայտնի հյուրեր: Սիրված կատարումներով ներկայացավ երգչուհի Սրբուկը, իսկ լավ երաժշտությունն ամբողջ երեկո ապահովեց Dj Vakcina-ն: Երեկոն բուռն և ուրախ անցավ:
Հյուրերից շատերը եկել էին իրենց փոքրիկների հետ, որոնք միանգամից իրենց համար զբաղմունք գտան երեխաների համար նախատեսված սենյակում:


Blognews.am-ի հետ զրույցում Charlisa սրճարանի մարքեթինգի բաժնի ղեկավար Մելանյա Բաբայանը նշեց․ «Մենք ի սկզբանե մտածել էինք, որ Charlisa-ն պետք է ամեն ինչով հարմարավետ լինի երեխաների և նրանց ծնողների համար, այդ իսկ պատճառով մենք ունենք առանձին սենյակ՝ նախատեսված երեխաների համար, անվճար դայակ, որ հոգ կտանի, կկրթի, կխաղա երեխաների հետ, մինչ նրանց ծնողները կանցկացնեն իրենց ժամանցը։ Ունենք կերակրող մայրերի համար առանձին սենյակ, կա նաև դարակ՝ նախատեսված նորածինների համար, որտեղ կան տակդիրներ, ցանափոշի, թաց անձեռոցիկներ, այսինքն՝ ամեն բան մայրերի և փոքրիկների հարմարավետության համար, և այդ ամենը անվճար է մեր հաճախորդների համար: Մայրիկներին առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել, որպեսզի այստեղ լիարժեք հանգստանան»:

Հայտնվելով Charlisa-ում՝ միանգամից զգում ես փարիզյան շունչը: Ֆրանսիական դիզայնը և հետաքրքիր դետալները քեզ տեղափոխում են Փարիզ:
Charlisa թարգմանաբար նշանակում է «փոքրիկ և գեղեցիկ», և սրճարանն իրոք համապատասխանում է իր անվանը:

Ի դեպ, Charlisa-ում ամեն օր կարող եք համտեսել թարմ թխված հացերի մեծ տեսականի՝ առանց գլյուտենի հացեր, դիետիկ հացեր և այլն, որոնք կարող եք և՛ համտեսել սրճարանում, և՛ վերցնել ձեզ հետ: Այստեղ նաև պատրաստվում են թարմ կրուասաններ, աղանդերներ, ինչպես նաև շատերի կողմից սիրված մակարուններ: Բացի քաղցրավենիքից՝ Charlisa-ում կան ֆրանսիական ուտեստներ, որոնք անտարբեր չեն թողնի համեղ գուրմաններին: Նաև կա հատուկ լանչի մենյու:









