ԱՄՆ Թենեսի նահանգում Նյու Յորքի ահաբեկչության 18-րդ տարելիցին երեխա է լույս աշխարհ եկել, որի ծննդյան օրը, ինչպես նաև քաշը համապատասխանել է օրվան՝ 9․11։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Փոքրիկ Քրիստինա Բրաունին արդեն կնքել են «Փոքրիկ հրաշք»։

«Մենք լսեցինք, որ բժիշկը հայտարարեց ծնդյան ժամանակը՝ 9․11, իսկ հետո, երբ կշռեցին Քրիստինային, մենք զարմացած ձայներ լսեցինք․ բոլորը հասկացան, որ նա կշռում է 9 ֆունտ 11 ունցիում (4․4 կգ)»,-ասել է երեխայի հայրը՝ Ջասթին Բրաունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել