Սովետական ժամանակների ուկրաինացի այլախոհ Վասիլ Օվսիենկոն իր հուշերում նկարագրում է մեր անկախության հռչակման մանրամասները, այն ինչ այս երկու տասնամյակում զլացան անել բոլոր անխտիր լրագրողներն ու պատմաբանները: Առաջարկում եմ ուսումնասիրել հայտնի այլախոհ իրավապաշտպանի հուշերը, գրքերը, ինչպես նաև բազում ուրիշներինը, որոնք բազում վկայություն են թողել հայերի ազգային ազատագական շարժման, ԱՄԿ-ի ու նրա առաջնորդների ու անդամների մասին: Թվածս աշխատությունները արժանի են ուշադրության նաև այն պատճառով, որ կհայտնաբերեք որ տարբեր ազգերի լավագույն ներկայացուցիչների տարբեր աշխատություններում բերվող փաստերն իրար հետ համընկնում են, բայց խիստ տարբեր են մեր հայրենիքում պրոպագանդա կերտած երեք սերնդի իշխանություններին ու նրաց ներդրումներին ու նվաճումներին ձոնած գովքերից:

Վստահ եմ որ դուք կանեք ձեր ինքնուրույն ուսումնասիրություններն ու դատողությունները այդ աշխատություններում նկարագրվող փաստերի վերաբերյալ, ես ձեր ուշադրությունը կհրավիրեմ մի փոք հատվածի վրա միայն:

ՈՒկրաինացի ալյլախոհը գրում է.

1988 թվականի փետրվարին, ազգային ազատագրական պայքարի անմիջապես սկզբում, Պարույր Հայրիկյանը մեղադրեց սովետական իշխանություններին սումգաիթյան ջարդերը կազմակերպելու և իրականացնելու մեջ: ՈՒշադրություն դարձրեք այս փաստի վրա, ՍՈՎԵՏԱԿԱՆ իշխանություններին:

Անմիջապես այդուհետ ձերբակալվեց ու մեկուսացվեց ԿԳԲ-ի բանտում:

Նույն տարի երբ Ռոնալդ Ռեյգանը Սովետական Միությունում հանդիպեց բանտերից ազատված այլախոհներին, Պարույր Հայրիկյանը ՍՍՀՄ-ում միակ քաղքալանավորն էր:

Այդ տարի, գրում է ուկրաինացին, վկայել են Երևանում մի բան, որը պատրանքի, հալուցինացիայի հետ են համեմատել: Առաջին անգամ ՍՍՀՄ-ի ամբողջ պատմության ընթացքում ԿԳԲ-ի դիմաց բողոքի ցույցի են ելել տասնյակ հազարավոր մարդիկ:

Վստահեցնում եմ, նրանց բոլորին հատիկ-հատիկ արտաքսել են երկրից վերջին 20 տարում չեկիստները, օգտագործելով իրենց ենթակա ուժային, սոցիալական, տնտեսական ակցանի բոլոր անմարդկային մեթոդները:

Չորս ամիս անց, չիմանալով ինչ անել Հայրիկյանի հետ, սովետակն իշխանությունները դատարկ ինքնաթիռով արտաքսում են նրան Եթովպիա, որն այդ ժամանակ նույն կարգի ֆորպոստն էր ՍՍՀՄ-ի, և հատկապես այդ երկիրն ընտրեցին որովհետև այն միակն էր, որը չէր ստուգում թե ով է ներս գալիս սովետական միությունից: Մնացյալ բոլոր երկրները կմերժեին արտաքսումն ու սովետական ինքնաթիռը ետ կդարձնեին, իսկ ամենակարևորը, Պարույրի համաձայնությունը երկիրը լքելու վերաբերյալ, չէին կարողանում ստանալ:

Այդ չորս ամիսների ընթացքում հապշտապ սկսեցին հավաքել Ղարաբաղ կոմիտեն, որպեսզի ազգային ազատագրական շարժման առաջնորդից շեղեն մարդկանց ուշադրությունը դեպի ուրիշ տեղ: Արտաքսման որոշումը կայացվեց այն ժամանակ, երբ հասկացվեց որ քանի Պարույրը երկրում է, անգամ բանտում, շարժման անփոխարինելի առաջնորդն է:

ԱՄՆ-ում հայտնվելու առաջին օրվանից ընտրվեց Ժողովրդավարություն և Անկախություն միջազգային կազմակերպության նախագահը, այդով դառնալով համայն միջազգային այլախոհական շարժման փաստացի ղեկավարը:

Երկուս ու կես տարի նրան աքսորում պահելու ընթացքում, պրոպագանդիստական մեքենան շարժման գլուխ բերեց բոլորովին ուրիշ մարդկանց, որոնք կլանեցին Հայրիկյանի ամբողջ գաղափարական ավանդը, դարձրին իրենց ժառանգորդ, նրա պատվին ունեցան բազում խրոխտ ելութ հրապարակներից, և անգամ նրան հեռակա ընտրեցին ազգային ժողով, լինելով նրա վստահված անձիքը, և այդ քաղաքական կապիտալով նրանից թալանած, դարձան նախագահ, փոխնախագահ, վարչապետ, արտգործնախարար ու ամեն-ամեն ինչ, փոխեցին շարժման գաղափարական ուղվածությունը, անկախականից դարձրին արցախյան, Սումգաիթ, Բաքու, Կոլցո գործողությունն իրականացրած ու մեր զոհված զինակիցներին գնդակահարած ռուսները դարձան մեր բարեկամները, մինչ այդ անզեն ու բոլոր ճակատներում ծեծ կերած ազերի գյուղացին դարձավ մեր թշնամին: Սովետական Միությունը ծնկի բերած մեր երկիրը դարձավ հարևան կոլխոզի հետ բոստանի մի մասի համար գզվրտվող կոլխոզ:

Այս ամենի հետ զուգահեռ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամենուր իրենց պրոպագանդիստական մեքենայով, ջադուների բամբասկոտ ջոկատներով, զբաղված էին արտաքսված մարդու թիկունքում նրա կերպարը սպանելով, ու միայն դրանից հետո ետ թողին եկիր:

Մեր երիտասարդները պետք է հասկանան թե ինչ է կատարվել ու կատարվում մեր երկրում, որպեսզի կողմնորոշվելու և ազատ ընտրության հնարավորություն ունենան:

Ցույց տվեք նրանց խնդրում եմ աղբյուրները, օգնեք նրաց գտնել ճշմարտությունը:

Եթե մենք չանենք դա, չեկիստներն իրենց ավանդական կերպով անելու են, և արել են:

 

2013.06.30, Սթոքհոլմ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել