Տոտենհեմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտարարել է, որ մոտակա տարիների ընթացքում ավարտելու է մարզչի կարիերան, որպեսզի մասնակցի Փարիզ-Դաքար հեղինակավոր ավտոարշավին:

-Իմ կիրքը ֆուտբոլի նկատմամբ ստիպում է ինձ ապրել ինտենսիվորեն և նվիրվել աշխատանքիս, սակայն կյանքի ընթացքում պետք է վայելել նաև այլ բաներ: Մոտակա 5-10 տարիների ընթացքում ավարտելու եմ մարզչական կարիերաս և գիտեմ, որ այն երկար չի տևելու, քանի որ իմ երազանքն է մասնակցել Փարիզ-Դաքար ռալիին: Ես կարող եմ դա անել միայն ֆուտբոլից հեռանալուց հետո,-հայտարարել է պորտուգալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Վիլաշ-Բոաշը մինչև Տոտենհեմ տեղափոխվելը մարզել է Պորտուն և Չելսին: Նա, 33 տարեկանում նվաճելով Եվրոպա լիգայի գավաթը, ճանաչվել է պատմության մեջ եվրոգավաթ նվաճած ամենաերիտասարդ մարզիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել