Ֆրանսիան առաջարկել է «ԵՄ-ում ստեղծել սեփական պետական թվային արժույթը» և «ԵՄ-ում արգելել Facebook-ի Libra կրիպտոարժույթի օգտագործումն իր ֆինանսական ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակով»:

Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը՝ ժամանելով Հելսինկի՝ ԵՄ-ի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

«Մենք պետք է ուսումնասիրենք միջազգային տրանզակցիաների արժեքի նվազեցման և արագության մեծացման լավագույն եղանակները ինչպես ԵՄ-ի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ուստի ես Եվրախմբի քննարկմանն եմ ներկայացրել պետական թվային արժույթի ստեղծման առաջարկությունը, այն նաեւ քննարկվելու է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ հոկտեմբերին Վաշինգտոնում կայանալիք հաջորդ նիստում»,- հայտարարել է Բրյունո լե Մերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել