Ամերիկյան Արիզոնա նահանգում խոշորագույն անտառային հրդեհը մարելու ժամանակ զոհվել է 25 հրշեջ: Այս մասին հայտնում է Fox 10-ը:

Ինչպես հաղորդվում է՝ հրդեհը բռնկվել էր անցած ուրբաթ՝ Յարնել քաղաքում, որը գտնվում է Պրեսկոտ քաղաքից ոչ հեռու: Հրդեհը, հավանաբար, կրակի հետ անզգույշ վարվելու հետևանք էր: 

Հրդեհի հետևանքով տարհանվել են 50 բնակելի կառույցների բնակիչներ: 600 մարդ տեղավորվել է ժամանակավոր կացարաններում: Կիրակի հրդեհն աղետալի մասշտաբներ է ընդունել: Այն հանգցնելուն խանգարում է ուժեղ քամին և օդի բարձր ջերմաստիճանը (+50):

Ամերիկյան հրշեջային ծառայությունները կրել են ամենամեծ կորուստները՝ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել