Այն հարցը, թե որտեղ են հանգստանում օլիգարխները, շատերին է հետաքրքրում, հատկապես երիտասարդ աղջիկներին, ովքեր փորձում են ծանոթանալ օլիգարխի հետ: Սակայն, օլիգարխներին հանգստի ժամանակ հանդիպել այդքան էլ հեշտ չէ, քանի որ շատ հաճախ նրանք իրենց հանգիստը կազմակերպում են այնպիսի ֆանտազիայով և այնպիսի պայմաններում, որ նրանց հասնել հնարավոր չէ: Գոյություն ունեն այնպիսի դեպքեր, երբ օլիգարխները ուղևորվել են Անտարկտիդա իրենց հանգիստը վայելելու նպատակով: Իսկ եթե վերցնենք ավելի հասանելի վայրեր, ինչպիսին են Մալդիվները, Սեյշելները, Իտալիան կամ Բալին, ապա կարելի է ասել, որ այդպիսի վայրերը կորցրել են իրենց հետաքրքրությունը օլիգարխների շրջանում, քանի որ այնտեղ կարող են հանգստանալ սովորական մարդիկ:
Օլիգարխները իրենց հանգստի համար ծախսում են այնքան գումար, որքան ունեն զարգացող երկրները իրենց պետական բյուջեում: Նրանցից ոմանք գնում են հյուրանոցներ իրենց սիրելի հանգստավայրերում, ոմանք կառուցում են դրանք զրոյից, մյուսները փորձում են գտնել չբացահայտված վայրեր իրենց հանգիստը անցկացնելու նպատակով: Գոյություն ունեն օլիգարխներ, ովքեր նախընտրում են զբաղվել բարեգործությամբ իրենց հանգստի ժամանակ` ճանապարհորդելով երրորդ աշխարհի երկրներով (այդպիսի հանգստի ձև է նախընտրում Բիլ Գեյթսը): Սակայն նրա օրինակին ոչ բոլոր օլիգարխներն են հետևում: Պոլ Ալենը նախընտրում է իր հանգիստը վայելել իր 130-մետրանոց մեգա-զբոսանավի վրա, որը իրենից ներկայացնում է հինգաստղանի հյուրանոց, Թայ Ուորները` Մոտեսիտոյում գտնվող իր ագարակում և Նյու Յորքի պենտհաուսում: Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնին է պատկանում մասնավոր Նեկեր կղզին, որը գտնվում է Կարիբյան ծովում: Ռուսազգի օլիգարխները նախընտրում են իրենց հանգիստը անցկացնել Կուրշևելում, Նիցցայում, Սեն-Տրոպում և Մոնակոյում:
Մենք որոշեցինք պարզել, թե որ հանգստավայրերը ունեն մեծ պահանջարկ աշխարհի տարբեր օլիգարխների շրջանում:
Անտիգուա և Բարբուդա

Կղզային պետություն է, որը գտնվում է Արևմտյան Հնդկաստանում, Կարիբյան ծովի արևելյան մասում: Անտիգուա և Բարբուդան հայտնի է իր անկրկնելի էկզոտիկ բնությամբ, գեղեցիկ ծովով և վարդագույն կորալյան ավազով:
Բացի դրանից Անտիգուա և Բարբուդա պետությունը հանդիսանում է օֆշորային հայտնի կենտրոն, որը գրավում է օտարեկրյա կապիտալը, և որը մեծ արտոնություններ է տալիս պետության ոչ բնակիչներին:
Այստեղ է հանգստանում աշխարհահռչակ հաղորդավարուհի Օպրա Ուինֆրին, հայտնի երաժիշտ Էրիկ Քլեփթոնը, ով այնտեղ ունի նաև մասնավոր վերականգնողական կենտրոն, որտեղ բուժում են թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց:
Անտիգուայի տարածքում առանձնատների գնորդներ են դարձել նաև Ջորջիք Արմանին և Թիմոտի Դալտոնը:
Սարդինիա

Սարդինիան կղզի է Միջերկրական ծովում, որը մտնում է Իտալիայի կազմի մեջ: Այս հանգստավայրը հայտնի է իր ժայռերի գեղեցկությամբ, առատ բուսականությամբ և ոսկեգույն լողափերով: Այստեղ ծովը մաքուր է և պարզ, իսկ ստորջրյա աշխարհը առանձնահատուկ հարուստ է:
Այստեղ հաճախ իրենց հանգիստն են վայելում Բրայան Ադամսը, Թինա Թյորները, Թոմ Կրուզը, Լեոնարդո դի Կապրիոն և այլ աստղեր, սպորտի ներկայացուցիչներ և օլիգարխներ:
Սեն-Մորից

Զարմանահրաշ լեռնադահուկային հանգստավայր է, որը գտնվում է Շվեյցարիայում: Այն հայտնի է ամբողջ աշխարհում: Հանգստավայրը անվանում են նաև «շամպայնե կլինա» իր վառ արևի և չոր օդի պատճառով: Այստեղ արևը շողում է տարվա մեջ 322 օր:
Սեն-Մորիցում է հանգստանում միլիարդատեր Լակշմի Միտալլը: Այստեղ մի քանի անգամ անց են կացվել օլիմպիական խաղեր և աշխարհի առաջնություններ: Հանգստավայրում կան մի շարք բուժիչ աղբյուրներ: Ի դեպ, հանգստավայրի առաջին գովազդը արել է Հռոմի պապ Լև X-ը, երբ ասել է, որ բոլոր մեղքերը հեռանում են նրանց մոտ, ովքեր լողացել են Սեն-Մորիցի ջրերում:
Կղզի Կապրի

Իտալական գլամուրային հանգստավայր է, որը հանդիսանում է Նեոպոլիտանյան ծոցի մարգարիտը: Այս հանգստավայրը հայտնի է իր մաքուր ջրով և հիանալի կլիմայով: Այն տարածված է եղել հարուստ մարդկանց շրջանում նույնպես հին ժամանակներում: Այստեղ իր հանգիստն էին վայելում հռոմեական կայսրերը և արևելյան շեյխերը: Հայտնիներից այստեղ են հանգստանում Թոմ Կրուզը, Ջեյն Բիրկինը, Րոդ Ստյուարտը և Նաոմի Քեմբլը:
Սեն-Բարտելեմի

Այս կղզին, որը գտնվում է Կարիբյան ծովի հենց սրտում, պատկանում է Ֆրանսիայի մերձծովյան տարածքին: Աստվածային բնանկարները, երկնագույն ծովածոցերը և սպիտակ ավազով աննկարագրելի լողափերը աշխարհի տարբեր ծայրերից այստեղ են գրավում օլիգարխներին և աստղերին: Այստեղ մեծ հաճույքով հանգստանում են Նիկոլ Քիդմանը, արքայազն Չարլզը, ինչպես նաև հայտնի զույգը` Մայքլ Դուգլասը և Քեթրին Զետա-Ջոնսը, Րոկֆելլերը և Րոտշիլդը այստեղ ունեցել են իրենց առանձնատները:
Նշենք, որ այժմյան հանգստի ինդուստրիան ստեղծում է բոլոր պայմանները, որոնք հնարավորություն են տալիս կռահել զբոսաշրջիկների նույնիսկ ամենաանսովոր ֆանտազիաները, հատկապես այն զբոսաշրջիկներինը, ովքեր պատրաստ են իրենց հանգստի վրա ծախսել մի ամբողջ կարողություն:



