Վերջերս Սինգապուրում Koenigsegg Agera S ավտոմեքենան վաճառվել է 4,2 մլն դոլարով, այնինչ մեքենայի գործարանային գինը 1,6 մլն դոլար է, գրում է style.rbc.ru-ն: Այդ պատճառով էլ վարկանշային աղյուսակի կազմման ժամանակ իմաստ չունի առաջնորդվել գործարանային գներով:
5-րդ հորիզոնական

Bugatti Veyron-ն երկար տարիներ հավակնում է աշխարհի ամենաարագընթաց ավտոմեքենայի համբավին: Bugatti-ի մարկետոլոգներն իրենց պոտենցիալ հաճախորդների գլուխները մտցրել են, որ իրենց ավտոմեքենան է ամենաարագընթացը: Այդ խաբկանքի համար հաճախորդը ստիված է վճարել 2,6 մլն դոլար:
Հենց այդքան արժի Bugatti Veyron 16.4 Super Sport-ը: 16 մխոցանի շարժիչը սուպերմեքնենան դարձնում է աներևակայելի արագընթաց:
4-րդ հորիզոնական
Bugatti Veyron Grand Sport Vitesse-ի վրա 8 լիտր ծավալով տեղադրված է նույն W12 շարժիչը: Զարգացնում է 408 կմ/ժ արագություն: Պատճառն այն է, որ Veyron Grand Sport Vitesse-ը կաբրիոլետ է: Այն արժի 2,6 մլն դոլար:
3-րդ հորիզոնական
Pagani Zonda – Revolution-ի նոր մոդելի շասսին կառուցված է նույն տեխնոլոգիայով, ինչ վերջին Veyron-ը: Նորույթի շարժիչն օրիգինալ չէ, այլ 6 լիտրանոց V12 Mercedes AMG-ից, այն արժե 3 մլն դոլար:
2-րդ հորիզոնական
Առաջին արաբական սուպերմեքենան՝ W Motors Lykan Hypersport–ը, բավական կենսունակ դուրս եկավ: Դիզայներներին հաջողվել է ազատվել կապանքներից: Արտադրվելու է ընդամենը 7 մեքենա: Մեքենայի արժեքը՝ 3,4 մլն դոլար է:
1-ին հորիզոնական
Աշխարհում ամենաթանկ ավտոմեքենան Lamborghini Veneno նորույթն է: Ունի 12 մխոցանի 6,5 լիտրանոց հզոր շարժիչ: Մեքենան 2,8 վայրկյանում զարգացնում է մինչև 100 կմ/ժ արագություն: Այն արժե 3,9 մլն դոլար:



