Նորապսակներ Մորգան և Լյուկ Մաքլիները որոշել էին հարսանեկան ֆոտոշարքը նկարահանել ԱՄՆ Միչիգան նահանգի Սոգաթակ քաղաքի շրջակա գեղատեսիլ վայրերում: Հարսնացուին, փեսային և նրանց լուսանկարիչ Լորենդա Բենեթին անսպասելիորեն միացել է անտառից «հյուր եկած» եղջերուն:
Կենդանուն շատ էր հետաքրքրում Մորգանի ծաղկեփունջը: Մինչ նորապսակները փորձում էին կեցվածք ընդունել, եղջերուն համառորեն փորձում էր մի քանի ծաղիկ համտեսել ծաղկեփնջից: Երբ հարսնացուն փունջը վեր էր բարձրացնում. եղջերուն սկսում էր ցատկոտել՝ ծաղիկներին հասնելու համար:
Ի վերջո, նկարահանման ավարտին Մորգանը պարզապես ծաղիկները տվեց կենդանուն՝ որոշելով, որ այդպես ավելի լավ կլինի, քան ավանդաբար այն ընկերուհիներին նետելը: Փոխարենը շատ յուրահատուկ ֆոտոշարք ստացվեց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել