Skims ներքնազգեստի ապրանքանիշի թողարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին:

Քիմ Քարդաշյանը Instagram-ում գրառում է հրապարակել, որտեղ հայտնել է իր Skims ներքնազգեստի ապրանքանիշի դեբյուտային հավաքածուի գրեթե ամբողջական վաճառքի մասին: Ապրանքանիշի վաճառքը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին:

«Եթե ձեզ անհրաժեշտ Skims ապրանքն արդեն վաճառված է, անցեք ապրանքանիշի ինստագրամյան հաշիվ և այցելեք կայք՝ գրանցվելու տեսականու թարմացման մասին ծանուցում ստանալու համար: Մեր թիմն աշխատում է շուրջօրյա՝ որքան հնարավոր է շուտ վաճառքը վերսկսելու համար, և ես նպատակ ունեմ զարգացնելու մեր բիզնեսն այնպես, որ մեր ներքնազգեստը հասանելի լինի բոլորին և միշտ»,- գրել է Քիմը:

Ըստ TMZ-ի՝ Skims-ի թողարկման շուրջ իրարանցումն այնքան մեծ է եղել, որ ապրանքանիշի վաճառքի առաջին մի քանի րոպեները Քարդաշյանին երկու միլիոն դոլարի հասույթ են բերել, թեև նրա տեսականու մեջ 100 դոլարից ավելի բարձր գին ունեցող ապրանք չկա: Բացի այդ՝ ապրանքանիշի կայքը չի հաղթահարել այցելուների հսկայական հոսքը և դադարել է որոշ ժամանակ գործելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել