Տորոնտոյի համալսարանի գիտնականները հայտնաբերել են միաբջիջ միկրոօրգանիզմներ, որոնք ապրում են Կանադայի Քիդ հանքավայրի ջրերում: Դրանք գոյատևում են՝ կլանելով քիմիական նյութերը, որոնք առաջանում են ջրի և շրջակա ժայռերի փոխազդեցության միջոցով:
Հայտնագործությունը կօգնի պարզել, թե ինչպես է կյանքը ծագել Երկրի վրա, և արդյոք այն ի վիճակի՞ է դիմակայել այլ մոլորակների պայմաններին: Այդ մասին հաղորդում է The Independent-ը:
Հետազոտողները պարզել են, որ պիրիտը (երկաթի դիսուլֆիդ) կարող է պահպանել օրգանիզմների կենսագործունեությունն արևի լույսի և թթվածնի բացակայության դեպքում: Սա բացատրում է այն փաստը, թե ինչպես են մանրէները գոյատևում մեկուսացված ստորգետնյա տանկերներում: Հայտնի է, որ Երկրի մակերևույթի խորքում կարող են գոյություն ունենալ ավելի քան մեկ տրիլիոն միաբջիջ արարածներ:
Ստորգետնյա միկրոօրգանիզմներին մատչելի էներգիայի փոքր քանակի պատճառով դրանց նյութափոխանակությունը զգալիորեն դանդաղել է: Արդյունքում դրանք կարող են գոյատևել առանց որևէ փոփոխություն կրելու հազարավոր տարիների ընթացքում:
Գիտնականները պատրաստվում են ԴՆԹ-ի վերլուծություն անցկացնել, որպեսզի պարզեն, թե արդյոք որևէ կապ կա բաց մանրէների և ստորգետնյա այլ միաբջիջների միջև: