Tert.am-ը գրում է.

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունները, ըստ Daily Mail պարբերականի՝ վատթարացել են թալիբներին ընդունելու նախագահի հայտարարությունների ֆոնին:

Երեքշաբթի Ազգային անվտանգության հարցերով արդեն նախկին խորհրդականին նկատել են Սպիտակ տան Արևմտյան թևում: Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփը, թեև այդ պահին նախագահական նստավայրում է գտնվել, սակայն չի հանդիպել Բոլթոնի հետ:

Թրամփի՝ Բոլթոնի հեռանալու մասին հայտարարությունից հետո Վաշինգտոնում գտնվող Բոլթոնի տնից դաշնային գործակալները դուրս են բերել վերջինիս պետական սեփականությունը, ներառյալ՝ համակարգչային սարքավորումները:

Նրա հանկարծակի հրաժարականի հիմքում, ինչպես հաղորդում է աղբյուրը, ընկած է 9/11-ի ահաբեկչության 18-րդ տարելիցից մի քանի օր առաջ խաղաղ բանակցությունների նպատակով Քեմփ Դեվիդում թալիբների ներկայացուցիչներին ընդունելու Թրամփի նախաձեռնությունը, քանի որ Բոլթոնը համաձայն չի եղել թալիբների ներկայացուցիչների հետ տետատետ հանդիպմանը:

Թեև ավելի ուշ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկում է թալիբների առաջնորդների և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ սեպտեմբերի 8-ին նախատեսված հանդիպումները, ինչպես նաև հրաժարվել էր մասնակցել խաղաղ կարգավորման բանակցություններին Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի արդյունքում զոհվել է 12 մարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել