Մի քիչ զարմանում եմ, երբ երեկվա միջադեպի մասին մեծ-մեծ կարծիքներ եմ լսում, որ պետք է ջարդեինք, փշրեինք մեր շուրջը, ոչ թե տուն վերադառնայինք: Ցյուրիխյան դեպքեր են մեջբերում` առանց հաշվի առնելու, որ մենք միայն մեկ խնդիր չէ, որ պետք է լուծենք: Մեր քայլերը հաշվարկված են, մենք ունենք ծրագիր իրականացնելու և միայն Նեմեցի տան մոտով անցնելը չէ մեր գերնպատակը, որ այդ մի բուռ ժողովրդին, որի դեմ կանգնած էր տասնապատիկ շատ ոստիկանական մեքենա, գցեինք մսաղացի մեջ: Կանայք և աղջիկները պետք է հարձակո՞ւմ գործեին: Մտածո՞ւմ եք` ինչ եք ասում: Քանի՜ անգամ փորձեցի ճեղքել պատը` ամբողջ ուժով հրելով ոստիկաններին, այնքան ուժեղ էին, որ աչք էլ չթարթեցին: Դիմադրական շարժումները հենց այսպես են թուլացնում համակարգը, տարբեր օջախներ ստեղծելով: Այդ մի բուռ ժողովրդին քննադատելու փոխարեն մտածեք` ինչպես անեք, որ նման դեպքերում բիլակներով տղաները ավելի շատ լինեն, ու մենք ուժեղ լինենք: Երբ քայլ ես անում, պետք է վստահ լինես, որ հաղթելու ես, հակառակ դեպքում էշնահատակությունը մեզ ի՞նչ է տալու: Կամ էլ այդ ո՞ւմ են վնաս տվել մեր ռազմա- հայրենասիրական երգերը, որ երգեցողությունն եք քննադատում: Երգելու ենք ու պիտի երգենք, այ գործակալներ)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/suzanne.simonyan/posts/10201337482061191?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել