«Եթե մի հոգի կա, որ արժանի է այս քաղաքում արձանի, Գրիգոր Հասրաթյանն է»,- Երևանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը։

Նա նշեց, որ այսօր չի ցանկանում, որ նման արձան տեղադրվի, քանի որ գտնում է, որ այսօր ի վիճակի չեն համապատասխան որակի արձան ստեղծելու։ Ճարտարապետը նշեց, որ դեմ է սկզբունքորեն այս պահին մեր քաղաքաշինական, կրթական, մշակութային իրավիճակում նոր արձաններ դնելուն։

Ավագանին քննարկում էր ՀՀ պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների իրականացման համար 3281.0 հազար դրամ տրամադրելու մասին հարցը։ Նախագիծն ավագանին ընդունեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել