Tert.am-ը գրում է.

«Ադեկվատ» կուսակցությունը համանուն միաբանության ճյուղերից մեկն է, քաղաքական թեևն է. կենտրոնականը միաբանությունն է, քանի որ այն է երկարաժամկետ նպատակներ հետապնդում, մի քանի սերունդների համար է նախատեսված մեր նպատակները: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր անդամ Լիլիթ Թումանյանը՝ ներկայացնելով կուսակցության նպատակները:

«Այսօր դասական քաղաքականությունն այլևս չի աշխատում, աշխատում է էմոցիան: Ով տալիս է էմոցիա, նա ստանում է արդյունք, իսկ լավագույնս էմոցիա տալիս են դերասանները: Ով կարող է բեմական ներկայացում ապահովել, նա դառնում է իշխանության գլուխ: Մեր նպատակներից մեկն է արթնացնել, սթափեցնել սովորեցնել ազգաբնակչությանը ինքնուրույն մտածել, որոշում կայացնել, պատասխանատվություն ունենալ՝ այն, ինչ այսօր բացակայում է իշխանությունների մոտ»,-ասաց նա:

Լիլիթ Թումանյանը նշեց, որ բոլոր խնդրահարույց հարցերում, այդ թվում Ամուլսարի հարցում, իշխանության մոտ տեսնում են որոշումների կայացման ունակության բացակայություն: «Անկախ նրանից, թե ինչ տեղ կզբաղեցնենք, մենք մեր պատասխանատվությունը ցուցաբերել ենք: Մենք պատասխանատու ենք, գրագետ ենք, ունենք երկարաժամկետ մոտեցում: Սա խաղ չէ, սա կենսակերպ է: Ոչ մեկին մենք ոչինչ չենք համոզելու, չի լինելու դասական քարոզչություն»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել